Թրամփը զանգահարել է Սի Ծինփինին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը։
Զրույցը տեղի է ունեցել Սպիտակ տան ղեկավարի նախաձեռնությամբ։ Զրույցի մանրամասները դեռևս չեն հրապարակվել։
Ավելի վաղ CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին, հայտնել էր, որ Վաշինգտոնը երկու երկրների առաջնորդների միջև զրույցը համարում է առևտրային բանակցությունները վերսկսելու անհրաժեշտ հաջորդ քայլ։