Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գրանդ Քենդին» վտանգո՞ւմ է երեխաների առողջությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերջին շրջանում վերահսկողություն է սկսել պաղպաղակի արտադրությունում՝ հաշվի առնելով պաղպաղակի վաճառքի սեզոնային ակտիվացումը։ Լաբորատոր փորձաքննության են հանձնվել 12 արտադրամասից վերցրած պաղպաղակի նմուշներ, գրեթե բոլոր առաջատար արտադրողներին ստուգել են։

Երեկ հայտնի է դարձել, որ առաջատար ընկերություններից մեկի՝ «Գրանդ քենդի» ՍՊԸ-ի արտադրության մի քանի պաղպաղակներ չեն համապատասխանել մանրէաբանական նորմերին։ Մասնավորապես, ըստ տարածված հաղորդագրության՝ «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի արտադրության «Սենդվիչ» վանիլային պլոմբիր շոկոլադե՝ թխվածքաբլիթով, «Սենդվիչ» շոկոլադե պլոմբիր շոկոլադե՝ թխվածքաբլիթով, «Պլոմբիր վանիլային», «Սեր» պլոմբիր սերուցքով ջնարակապատ, «Պլոմբիր շոկոլադե» կաթնայուղով պաղպաղակների նմուշներն օրենսդրությամբ սահմանված նորմերին չեն համապատասխանել մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ վերջին նմուշը՝ նաև ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով:

Կաթնայուղի փոխարինիչով «Ընտանեկան շոկոլադե», «Ընտանեկան վանիլային», «Էսկիմո շոկոլադե ջնարակապատ», «Էսկիմո վանիլային ջնարակապատ» պաղպաղակներն օրենսդրությամբ սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս և մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ առաջին 2 նմուշները՝ նաև ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով։ «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։ Տվյալ արտադրատեսակների համար կտրվեն իրացումն արգելելու շուկայից հետ կանչելու ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։

«Գրանդ Քենդի» ընկերությունը տարիներ շարունակ ներկայացել է որպես լավագույն հայրենական արտադրող, իրեն դիրքավորել որպես առաջատար ընկերություն, և այս ընկերությունը, կարծես, բրենդի ճանաչելիության հարցը լուծելուց հետո, բարձիթողի է արել սեփական արտադրանքի վերահսկողությունը կամ էլ ինչ-ինչ շահերից ելնելով, միտումնավոր չի վերահսկել, և արդյունքում պաղպաղակը վտանգավոր է դարձել մեր երեխաների համար (գաղտնիք չէ, որ շատերը նախընտրում են հենց այս ընկերության արտադրությունը)։ Միգուցե ՍԱՏՄ-ն փորձաքննություն անցկացնի նաև ընկերության այլ ապրանքերում և պարզվի, որ ոչ միայն պաղպաղակում, այլ նաև հրուշակեղենի այլ տեսակներում ևս մանրէաբանական խնդիրներ կան։ Ի վերջո, կա նաև խնդրի բարոյական կողմը։ Նման ընկերություններն աշխատում են առաջին հերթին երեխաների համար և պետք է առանձնապես ուշադիր լինեն, հատկապես երբ ժամանակին լուրջ անուն են հանել, արժանացել հանրության վստահությանը, այսօր այդ վստահությունը ու գետնին հավասարեցնելու, անչափահասների առողջությունը վտանգելու որևէ իրավունք չունեն։

Մանե Վարդանյան

Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերելՓաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սիսիան է այցելել (տեսանյութ)Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել Արհեստածին Ադրբեջանը պատմականորեն չի կոչվել Ադրբեջան․ իրանագետ Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Ջուր չի լինելու Գերագնահատել են իրենց կարողությունները. նրանք, ովքեր չափազանց հեռուն են գնում ավանդական հիմքերը քանդելու հարցում, հազվադեպ են երկար մնում իշխանության. «Փաստ»ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Կարևորը հարձակվելն է, իսկ պատճառ կգտնվի. «Փաստ»Հեղուկ գազի պահոցում պայթյուն է եղել, մենեջերը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոցՏարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին «Էդիկը չէր կարող միայնակ թողնել իր ընկերներին, պետք է մինչև վերջին վայրկյանն այնտեղ լիներ». Էդիկ Բարսեղյանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թուրքական հավակնությունների խորացող վտանգները. «Փաստ»Տղամարդը hարձակվել է նախկին կնոջ տան վրա, ծեծել, կրակnցներ արձակելԻշխանավորների հարստացումը, ճոխ կենսակերպն ու թոշակների թշվառությունը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ հունիսի 9-ինԱյս ամենն արդեն ձանձրացրել և զզվեցրել է հանրությանը. «Փաստ»Չիլիում ուժգին երկրաշարժ է գրանցվել Ով է կայծակից մահացած զինծառայողը«Այս պայմաններում, իհարկե, բազմաթիվ գործեր կա՛մ վերանայվելու են՝ իրենց ծավալի տեսանկյունից, կա՛մ ընդհանրապես մերժվելու են». «Փաստ»Բանկային ու հարակից գաղտնիք պարունակող տեղեկատվության տրամադրումն իրավապահ մարմիններին կիրականացվի նաև էլեկտրոնային հարթակ-համակարգի միջոցով. «Փաստ»Կալանավորվել է դատավոր Մալխասյանի որդին, խուզարկվել է «Նեֆրիտ մայնինգ» ՍՊ ընկերության գրասենյակը. «Ժողովուրդ» Քաղաքական հաշվեհարդարը Գյումրիում նոր թափ է ստանում. «Փաստ»Նոր քրեական գործեր կլինեն․ «Հրապարակ»
Ամենադիտված