Կարևորում ենք Հայաստանի հետ միջխորհրդարանական համագործակցությունը․ Մատվիենկո
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանը մեծ կարևորություն է տալիս եղբայրական Հայաստանի հետ միջխորհրդարանական համագործակցությանը։ Այսօր ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների 39-րդ նիստի ժամանակ ասել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Մատվիենկոն ընդգծել է, որ սա առանձնահատուկ է նաև նրանով, որ նշում ենք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը՝ ընդգծելով, որ դա նախկին Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների ընդհանուր հաղթանակն է։
«Ոչինչ այնպես չի միացնում երկու ժողովուրդներին, ինչպես շփվելու, ընկերություն անելու ձգտումը։ Պետք է նշել, որ Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիները մեծ սիրով հաստատում են գործարար, մշակութային, պարզապես մարդկային կապեր։ Միևնույն ժամանակ ռուսերենը շարունակում է մնալ կարևոր լեզու երկու ազգերի միջև շփման համար։ Շատ հայերի համար ռուսերենը ոչ թե պարզապես երկրորդ լեզու է, այլ անձնական ու ընտանեկան պատմության մաս»,- ասել է Մատվիենկոն՝ հավելելով․
«Սա ամրապնդում է ժողովուրդների միջև բարեկամությունն ու փոխըմբռնումը։ Խորհրդանշական է նաև, որ այն տեղի է ունենում հունիսի 6-ին՝ Ռուսաց լեզվի օրը»։