Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է դիմածնոտային վիրաբույժ, ոլորտի նվիրյալ Ջուլիետա Բադալյանը:
Ջուլիետա Բադալյանը մասնագիտական գործունեությունը նվիրել է մանկական և մեծահասակների դիմածնոտային խնդիրների բուժմանը: Ավարտելով Երևանի պետական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետը 1970 թվականին՝ շարունակել է կրթությունը կլինիկական օրդինատուրայում՝ մասնագիտանալով դիմածնոտային վիրաբուժության ոլորտում։
Երկար տարիների աշխատանքային ուղու ընթացքում, Ջուլիետա Բադալյանը բարձր պատասխանատվությամբ աշխատել է տարբեր բուժհաստատություններում, այնուհետև երկար տարիներ կենտրոնացնելով գործունեությունը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ հիվանդությունների կլինիկայում։
Նա արժանացել է մի շարք պարգևների, այդ թվում՝ ԵՊԲՀ ռեկտորի կողմից շնորհված «Պատվոգրի»՝ բժշկության, կրթության և գիտության ոլորտներում անբասիր աշխատանքի համար։
Ջուլիետա Բադալյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր «ԼյուԱր» սգո սրահում (ք․ Երևան, Սիլիկյան հին խճուղի 18, Շահումյան գերեզմանոցի հարևանությամբ) ժամը 17:00-ին: Հուղարկավորությունը՝ վաղը 14:00-ին՝ նույն վայրից։