Պուտինն ու Փաշինյանը կառուցողական հարաբերություններ ունեն, նրանց միջև որևէ խնդիր չկա. Մատվիենկո
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահպանում են կառուցողական հարաբերություններ և իրենց միջև որևէ խնդիր չունեն։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
«Նիկոլ Վովայիևիչը ողջույններ է փոխանցել մեր նախագահին և հատուկ ընդգծել, որ որոշ ակնարկներից անկախ՝ ինքը և Վլադիմիր Վլադիմիրովիչը միշտ ունեցել են, ունեն և շարունակում են ունենալ կառուցողական, բովանդակալից հարաբերություններ, և ինքը որևէ խնդիր չունի նախագահի հետ իր հարաբերություններում», - լրագրողներին ասել է Մատվիենկոն։
Հիշեցնենք, որ Մատվիենկոն պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում: