«Մանչեսթեր Յունայթեդը» պարտք է 700 միլիոն ֆունտ ստերլինգ
ՍՊՈՐՏ
«Մանչեսթեր Յունայթեդի» ընդհանուր պարտքը մոտ 700 միլիոն ֆունտ ստերլինգ է, հաղորդում է The Independent-ը։ Ակումբը 20 միլիոն ֆունտ ստերլինգով կրճատել է աշխատավարձի ֆոնդը, 250 աշխատակից կորցրել է աշխատանքը։ Սպասվում է եւս 200 աշխատատեղի կրճատում։ Այս տարվա առաջին եռամսյակում ակումբը աշխատավարձի վրա ծախսել է 71,2 միլիոն ֆունտ ստերլինգ։
Զուտ շահույթը կազմել է 700 հազար ֆունտ ստերլինգ։ Անցած տարվա առաջին եռամսյակում ակումբն ունեցել էր 66,2 միլիոն ֆունտ ստերլինգի կորուստ։ Ակումբի տարեկան եկամուտն այժմ 660-670 միլիոն ֆունտ ստերլինգ է։
Կրճատումների շնորհիվ ակումբը կկարողանա առանց ֆինանսական արդար խաղի կանոնների խախտման տրանսֆերներ իրականացնել այս ամռանը։