Էդուարդ Հակոբյանը, Գևորգ Պապոյան, Մխիթար Հայրապետյանը եւ այլ պաշտոնյաներ ԱԺ կգնան․ «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկուշաբթի օրը՝ հունիսի 9-ին, կմեկնարկեն Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ օրը ԱԺ է գալու պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, որը պետք է ներկայացնի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
Տեղեկացանք նաև, որ այդ օրը զեկույցներ կներկայացնեն ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Ի դեպ, այդ օրը խորհրդարան պետք է ներկայանա նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մենք տեղեկացանք, որ Կառավարության մյուս գերատեսչության ղեկավարները մինչև հունիսի 11-ը կավարտեն բյուջեի կատարման հաշվետվությունները ներկայացնելը:
Արդեն հունիսի 17-ի ԱԺ հերթական նիստում Կառավարության անդամները, որոնց կլիազորի ՀՀ վարչապետը, կներկայացնեն հաշվետվությունը խորհրդարանի ամբիոնից: Առաջինը ելույթ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: