Հայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Եվրասիական հնգյակի» ներքին առևտրաշրջանառության ծավալն անցյալ տարի կազմել է գրեթե 100 միլիարդ դոլար, իսկ ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը գերազանցել է 90 %-ը։ Հայաստանը ցուցադրում է ամենաբարձր ցուցանիշներից մի քանիսը, գրում է e-cis.info–ն։
Այդ գործարանն արտադրում է դասական և մրգային գինիներ օգտագործելով հին տեխնոլոգիաներ։ Նրանք տարեկան արտադրում են 200 հազար շիշ։ Արտադրանքի զգալի մասն արտահանվում է ԵԱՏՄ երկրներ։ «Մենք մեր արտադրանքի կեսն ուղարկում ենք Ռուսաստան, որտեղ մեր գինիներն արդեն լավ հայտնի են։ Դա մեզ համար կարևոր շուկա է»,– ասել է գինեգործարանի տնօրեն Վահագն Գևորգյանը։
Արտահանման մեջ բարձր դիրքեր են զբաղեցնում նաև կոնյակը, հյութերը և հանքային ջրերը։ Ինչպես նաև թարմ և վերամշակված գյուղատնտեսական արտադրանքը, շինանյութերը, զարդերը, կոշիկները, տեքստիլը և տրիկոտաժը։ Հայաստանը ԵԱՏՄ գործընկերներից գնում է գազ, նավթամթերք, փայտանյութ, հացահատիկ, մեքենաներ, արտադրական սարքավորումներ և քիմիական արտադրանք։ «Միայն անցյալ տարի Ռուսաստանի Դաշնության և ինտեգրացիոն տարածքի հետ մեր համագործակցությունը ցույց է տվել 13 միլիարդ դոլարի արդյունք։ Դա հսկայական գումար է, որը հարգանք է ներշնչում, ինչը ցույց է տալիս, թե ինչպես կարող է փոքր երկիրը 10 տարվա ընթացքում մեծացնել իր տնտեսական ներուժը։ Հայաստանի եվրասիական տնտեսական ինտեգրումը օգտակար է, նաև այն շարունակելու է շատ հետաքրքիր լինել մեր երկրի համար տեսանելի ապագայում»,– ասել է Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։
Հայաստանի առևտրի 40 %-ը կատարվում է ԵԱՏՄ երկրների հետ։ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության 10 տարվա ընթացքում երկիրն ավելի քան յոթ անգամ մեծացրել է իր արտաքին առևտրի շրջանառությունը։ «2024 թվականին Հայաստանը ԵԱՏՄ է արտահանել 3,4 միլիարդ դոլարի ապրանքներ։ Այսինքն մենք ունեցել ենք նկատելի աճ։ Դա ԵԱՏՄ երկրներում արտահանման աճի ամենաբարձր տեմպն է,– ասել է տնտեսագիտության դոկտոր Աղասի Թավադյանը,– ԵԱՏՄ-ի հետ համագործակցության շնորհիվ Հայաստանը հումք է ձեռք բերում համաշխարհային միջինից ցածր գներով, ինչը նպաստում է արտադրության և արտահանման աճին։ Բացի դա երկրի Իրանի հետ սահմանի շնորհիվ Միության գործընկերները ցամաքային մուտք են ստացել Իսլամական Հանրապետության 90 միլիոնանոց շուկա, որի հետ վերջերս ուժի մեջ է մտել ազատ առևտրի համաձայնագիրը»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը