Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործարար Իլոն Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ։ Այս մասին հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Մայիսի վերջին թերթը գրել էր, որ Մասկը սկսել է ակտիվորեն «կետամին» ընդունել, երբ դարձել է Թրամփի ամենամտերիմ գործընկերներից մեկը։ Գործարարն ինքը հերքել է թմրանյութերի մասին տեղեկատվությունը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Թրամփը իր օգնականներին ասել է, որ Մասկի «խելագար» վարքագիծը պայմանավորված է թմրանյութերի օգտագործմամբ», - ասվում է հրապարակման մեջ։