Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն իր X սոցիալական ցանցի էջում հայտնել է, որ «Կուրբան Բայրամի» տոնակատարության առաջին օրը 14 000 մարդ է վիրավորվել։
«Տոնի առաջին օրը 14 372 մարդ մեր հիվանդանոցներում բուժում է ստանում զոհաբերության ժամանակ ստացած վնասվածքների պատճառով», - կիսվել է նախարարը։
Նա մանրամասնել է, որ Անկարայում վիրավորվել է 1 049 մարդ, Ստամբուլում՝ 753, իսկ Կոնիայում՝ 655 մարդ։
Մեմիշօղլուն տոնը նշող բոլորին հիշեցրել է, որ «Կուրբան Բայրամի» օրը կենդանիները պետք է մորթվեն մասնագետների կողմից՝ նման միջադեպերից խուսափելու համար։