Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքում կնոջ դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարարները Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 5/9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ դի:
ՆԳՆ փրկարար ծառայություն