Գրեթե որոշված է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու
ՍՊՈՐՏ
«Ալ Նասսրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ չի մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը։
«Գրեթե որոշված է, որ ես չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը՝ չնայած բազմաթիվ հրավերներ և առաջարկներ եմ ստացել»,- ասել է Պորտուգալիայի ավագը։
«Եղել են խոսակցություններ, շփումներ… բայց պետք է մտածել կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարների մասին»: