Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին
ՍՊՈՐՏ
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը Ազգերի լիգայի եզրափակիչից առաջ անդրադարձել է Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուին։
«Մենք բոլորս մեծ հարգանք ունենք Ռոնալդուի նկատմամբ․ նա ֆուտբոլի լեգենդ է։ Ես կանեմ իմ գործը՝ փորձել հաղթել»,– նշել է Յամալը։
Ազգերի լիգայի եզրափակիչ Պորտուգալիա – Իսպանիա հանդիպումը կկայանա վաղը Երևանի ժամանակով 23։00-ին։