Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուկրաինայում սկսվել է օպտիկամանրաթելային FPV անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կմ երկարությամբ կծիկների սերիական արտադրությունը։ Ի՞նչ է հայտնի անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրության մասին և ի՞նչն է դրանց առանձնահատկությունը, փորձել է պարզել Fakty.com.ua–ն:
Որո՞նք են անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կմ երկարության օպտիկամանրաթելային կոճերի առանձնահատկությունները։ Ուկրաինական 3DTech ընկերությունը արտադրում է տարբեր տեսակի FPV անօդաչու թռչող սարքեր օպտիկամանրաթելային կառավարմամբ, ինչը դրանք դարձնում է անխոցելի ռադիոէլեկտրոնային խանգարումների նկատմամբ։ Այսինքն ավանդական FPV ռադիոկապի համակարգերի փոխարեն, անօդաչու թռչող սարքերը հագեցած են կծիկով՝ մալուխով, որը բացվում է անօդաչու թռչողի թռիչքի ընթացքում։
Այս տեսակ կապի համակարգը լիովին պաշտպանված է թշնամու էլեկտրոնային միջամտությունից և անօդաչու թռչող սարքի օգտագործումը ավելի արդյունավետ է դարձնում։ Նոր 30 կմ երկարությամբ կոճերը հաջողությամբ անցել են ներքին փորձարկումները և արդեն սերիական արտադրության մեջ են։ Կոճերի արտադրությունը և փաթաթումը իրականացվում է բացառապես Ուկրաինայում, միայն հումքն է ձեռք բերվում։
Հարկ է նշել, որ սա Ուկրաինայում 30 կիլոմետրանոց առաջին սերիական մալուխն է։ Բանն այն է, որ նման չինական կոճերը կարող են ունենալ արտադրական թերություններ: Ուկրաինայում կոճի փաթաթումը թույլ է տալիս վերահսկել արտադրանքի որակը արտադրության բոլոր փուլերում: Դա առավելություն է, քանի որ այն զգալիորեն նվազեցնում է անօդաչուների խափանումների քանակը առաջնագծում օգտագործելիս։
30 կմ երկարությամբ օպտիկամանրաթելային մալուխային կոճը անհրաժեշտություն է, քանի որ Ուկրաինայում պատերազմի իրականությունը պահանջում է դրոնների գործողության շատ ավելի մեծ շառավիղ։ Պետք է նշել, որ սերիական անօդաչուների մոդելների մեծ մասը ունի ոչ ավելի, քան 20 կմ հեռավորության շառավիղ։
Նոր կոճերը ունեն ունիվերսալ ամրակ, որը թույլ է տալիս ուկրաինական զինվորականներին դա հարմարեցնել իրենց արդեն իսկ ունեցած FPV անօդաչու սարքերին։ Արտադրողների խոսքով նաև կոճերում օգտագործվում է այնպիսի օպտիկական մանրաթել, որը երկու անգամ ավելի բարակ է, քան Չինաստանում արտադրվողը։
Օպտիկոմանրաթելային կոճի երկարությունը կարող է լինել՝ 10 կմ, 15 կմ, 20 կմ և 30 կմ։ Քաշը՝ 20 կմ - 1883 գ, 15 կմ- 1486 գ, 10 կմ - 1155 գ, 30 կմ - տվյալները դեռևս չեն հաղորդվում։
Բոլոր կոճերը ունեն այնպիսի հարմար արագ ամրացվող ամրակ, որ հեշտությամբ ինտեգրվում են տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի մեջ։