Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 100 և վիրավորվել մոտ 400 մարդ, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ,հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 108 զոհ և 393 վիրավոր», - ասվում է Գազայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։
Նախարարության վիճակագրության համաձայն՝ մարտի 18-ից, երբ Իսրայելը վերսկսեց հրետակոծությունները, Գազայում զոհվել է ավելի քան 4,600 մարդ, իսկ վիրավորվել է ավելի քան 14,000 մարդ։
«Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր աճել է՝ հասնելով 54,880-ի, 126,227-ը՝ վիրավորվել են», - ասվում է առողջապահության նախարարության հայտարարության մեջ։