Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լոս Անջելեսում ներգաղթյալների արտաքսման դեմ բողոքող ցուցարարները փակել են փողոցներ, հրավառ նյութեր կիրառել, այրել աղբամաններ և ծածանել մեքսիկական դրոշներ, ձերբակալվել է 40 մարդ, հայտնում է CNN-ը:
Սպիտակ տունը կատարվածը որակել է «ապստամբություն», նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է քաղաք մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համար:
Պնդելով, որ տեղական իշխանությունները չեն կարողացել հաղթահարել անկարգությունները՝ Թրամփը նշել է, որ դաշնային կառավարությունը «ապստամբների և թալանչիների խնդիրը կլուծի այնպես, ինչպես այն պետք է լուծվի»:
Կալիֆոռնիայի նահանգապետը քննադատել է զորքերի տեղակայումը. նահանգապետ Գևին Նյուսոմը Թրամփի քայլը որակել է «դիտավորյալ սադրանք» և ասել, որ դա միայն կսրացնի լարվածությունը:
«Սա սխալ քայլ է և կխաթարի հանրային վստահությունը», - ասել է նա: