Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ռոսսելխոզնադզորը» վկայակոչելով կարանտինային վնասատուների կրկնակի դեպքերը մտադիր է 2025 թվականի հունիսի 16-ից կասեցնել ծաղկային արտադրանքի ներմուծումը Հայաստանից: Արդյո՞ք այդ միջոցառումը Մոսկվայի կողմից ճնշման գործիք է, և ինչպե՞ս են կողմերը լուծելու խնդիրը, գրում է dw.com–ը: Հունիսի 3-ին «Ռոսսելխոզնադզորի» կայքում հայտնվել է հաղորդագրություն «Հայաստանից բուսական արտադրանքի մատակարարման ավելի ու ավելի հաճախակի խախտումների» մասին: Գործակալությունը նշում է, որ 2025 թվականի սկզբից ի վեր Ռուսաստան է ներմուծվել 52 միլիոն ծաղիկ, ինչը 49.7 %-ով ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում (34.7 միլիոն): Այդ ֆոնին գրանցվել է արևմտյան ծաղկային թրիպսներով ծաղիկների վարակման 13 դեպք, ինչպես նաև այլ տեսակի ապրանքների հետ կապված այլ միջադեպեր։ «Ռոսսելխոզնադզորը»–ը հայտարարել է, որ նման դեպքերը վկայում են «Հայաստանի կողմից արտահանվող ապրանքների վերահսկողության համակարգի անարդյունավետության մասին», որի կապակցությամբ պաշտոնական նամակ է ուղարկվել Հայաստանի սննդի անվտանգության տեսչությանը «համալիր միջոցառումներ ձեռնարկելու և վերահսկողությունն ուժեղացնելու» խնդրանքով։ «Անհրաժեշտ քայլերի բացակայության և կարանտինային օբյեկտների շարունակական հայտնաբերման պայմաններում Ռուսաստանը մտադիր է հունիսի 16-ից ժամանակավոր սահմանափակումներ մտցնել հայկական բուսասանիտարական վկայականներով ուղեկցվող ծաղկային արտադրանքի վրա, այդ թվում երրորդ երկրներից ներմուծված», - ասվում է «Ռոսսելխոզնադզորը»–ի նամակում, և փաստորեն բացահայտորեն մատնանշվում է հայկական բիզնեսի կողմից ռուսական շուկա ծաղիկների վերաարտահանման փաստը։ Միևնույն ժամանակ, Երևանը համաձայն չէ այդ խնդրի վերաբերյալ ռուսական տեսլականի հետ։ Հայաստանի ՍԱՏՄ–ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ կողմերը կապի մեջ են, ներքին հետաքննություն է ընթանում, հարցը քննարկվում է ռուս գործընկերների հետ։ Ըստ նրա ռուսական կողմը սխալմամբ է ենթադրում, որ երրորդ երկրներից Հայաստան ներմուծված ծաղիկները հետո վերաարտահանվում են Ռուսաստան։ «Ներմուծման ծավալները բավարար չեն նման գործողությունների համար, և արտասահմանից ներմուծված ծաղիկների մեծ մասը մնում է ներքին շուկայում»,- բացատրել է նա։

Այս աշխույժ քննարկումների ֆոնին հնչում են նաև տարբեր փորձագիտական ​​գնահատականներ։ Ըստ հայ գյուղատնտես Հարություն Մնացականյանի հնարավոր արգելքի վերաբերյալ Ռուսաստանի որոշումն  անակնկալ չէ, քանի որ ռուսական կողմը հետևողականորեն կրճատում է այն ապրանքների ներմուծումը, որոնք կարող է արտադրել ներքին շուկայում։ «Դա ստեղծում է և՛ մարտահրավերներ, և՛ հնարավորություններ Հայաստանի համար, մասնավորապես, դա կարող է խթանել տեղական ջերմոցային ծաղկաբուծության զարգացումը», - dw.com-ի հետ զրույցում ասել է նա նշելով երկրում առկա ծաղիկների վերաարտահանման բավականին նշանակալի տարրը: Միևնույն ժամանակ, գյուղատնտեսը չի ժխտում Հայաստանում այդ ճյուղի առաջընթաց զարգացման փաստը նշելով, որ Ռուսաստանում ծաղկային արտադրանքի պահանջարկը մեծանում է, և դա ստիպում է Հայաստանի շատ ֆերմերային տնտեսությունների վերակողմնորոշվել բանջարեղենից և մրգերից դեպի ծաղիկներ:

Այս ամենում առաջին հայացքից խոսքը մատակարարումների որակի վերաբերյալ տեխնիկական վեճի մասին է: Սակայն, հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման համատեքստում, այս դրվագը ստանում է ավելի լայն քաղաքական իմաստ: Վերջին տարիներին, Ռուսաստանի հետ աճող լարվածության ֆոնին, Հայաստանը հետևողականորեն ամրապնդում է կապերը ԵՄ–ի ու ԱՄՆ–ի հետ, ինչը Մոսկվան համարում է աշխարհաքաղաքական շրջադարձ։ Այս ֆոնին էլ սանիտարական պահանջները հաճախ Հայաստանի կողմից ընկալվում են որպես ճնշման գործիք, քանի որ նմանատիպ նախադեպեր նախկինում նկատվել են Մոլդովայի, Վրաստանի և Բելառուսի հետ, նշում են հայ մեկնաբանները։

Իրավիճակն ավելի է սրվում այն ​​​​փաստով, որ հայկական արտահանումն արդեն իսկ լուրջ դժվարությունների է բախվում։ Վերջին շաբաթներին Վրաստանի տարածքով ալկոհոլային խմիչքների տարանցման հարցը մնացել է չլուծված, սահմանին արգելափակվել են կոնյակով և գինիով տասնյակ հայկական բեռնատարներ, իսկ արտադրողները զգալի վնասներ են կրում։ Չնայած հունիսի սկզբին կարգավորման հույսի շողեր են հայտնվել, վրացական կողմը, ըստ հայկական կողմի, թույլատրել է 52 հայկական բեռնատարի տեղաշարժը Ռուսաստանի ուղղությամբ։ Միևնույն ժամանակ հունիսի 6-ին հայտնի է դարձել, որ Հայաստանից արտահանված 11 հազար ծաղիկների խմբաքանակ է արգելափակվել վրաց-հայկական սահմանին։ Ավելի ուշ հայկական կողմը պարզաբանել է, որ բեռի մեծ մասը հաջողությամբ հատել է Վրաստանի սահմանը, որը, պաշտոնական տվյալներով, հայկական ծաղկային արտադրանքի ամենամեծ շուկաներից մեկն է։ 2024 թվականին այդ երկիրը ներմուծել է 11,4 միլիոն դոլար արժողությամբ ծաղիկ, որից Հայաստանից 3,23 միլիոն դոլարի, ինչը Հայաստանը Էկվադորի և Թուրքիայի հետ միասին դարձնում է նրա հիմնական մատակարարներից մեկը։ «Այս միջադեպերը ցույց տվեցին Հայաստանի արտաքին առևտրի խոցելիությունը տարածաշրջանային և քաղաքական գործոնների նկատմամբ», - dw.com-ի հետ զրույցում նշել է հայ տնտեսագետ Հրանտ Միքայելյանը մատնանշելով նախորդ դեպքերը, երբ Ռուսաստանը, Հայաստանի հետ վատթարացող հարաբերությունների ֆոնին, սահմանափակել էր հայկական կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների մատակարարումը և խստացրել մաքսային վերահսկողությունը։ Միքայելյանը կարծում է, որ ռուսական շուկայի լիակատար փակումը հայ արտադրողների համար քիչ հավանական է, բայց չեն բացառվում որոշակի ոլորտներում նպատակային սահմանափակումները։ «Ես չեմ սպասում լայնածավալ էմբարգո կամ լիակատար արգելք: Սակայն որոշակի տարածքներում կետային հարվածներ լիովին հնարավոր են: Նրանց նպատակն է ճնշում գործադրել ձեռնարկատերերի վրա, որպեսզի նրանք էլ իրենց հերթին լոբբինգ անեն Երևանում Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելու և հետագա սրումը կանխելու համար», - նշել է Միքայելյանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ադրբեջանը բնական գազի մատակարարման 10-ամյա պայմանագիր է կնքել գերմանական SEFE-ի հետ«Նրա կարիքը միշտ ունեմ». Արամեն՝ հոր կորստի մասին Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել ենԹրամփը, անկարգությունների ֆոնին, Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի ևս 2,000 զինծառայողի. Կալիֆոռնիայի նահանգապետը պատրաստվում է դատի տալ նրան39-ամյա Մոդրիչը եվրոպացիների շրջանում ռեկորդ է սահմանել՝ գոլ խփելով աշխարհի առաջնության որակավորման փուլումApple-ը ներկայացրել է iPhone-ի օպերացիոն համակարգի ամենախոշոր թարմացումը Փարաքարում ավտոմեքենա է այրվել Զելենսկին ԱՄՆ-ին և Եվրոպային կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Լոս Անջելեսի ոստիկանությունը ցուցարարների դեմ լուսաձայնային նռնակներ է կիրառել Սարո Թովմասյանն անվճար մենահամերգ կտաԶելենսկին հայտնել է՝ Ուկրաինան ամսական քանի մարդ կարող է մոբիլիզացնել ԶՈւ շարքերում Ղրիմում հրթիռային վտանգ է հայտարարվել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Գևորգյանն ընդունվել է Զալցբուրգի Մոցարտեում համալսարանԵրկրաշարժ` Թուրքիայում Ադրբեջանը և Թուրքիան անցկացնում են համատեղ զորավարժություններՊուտինը չի սպասի․ Գերմանիայում կոչ են արել արագացնել Դպրոցում առնվազն 11 մարդու սպանած աշակերտին մաhացած են գտել․ ԱվստրիաԴին Հույսենը ներկայացվել է որպես «Ռեալ Մադրիդի» խաղացող Արարատի ոստիկանները Ավշար գյուղում հայտնաբերել են կանեփի բույսեր և 310 գրամից ավելի մարիխուանա Դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել, մաhացել է առնվազն 11 մարդԲաքվի դատարանում ընթանում է Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը Կրակոցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում․ վիրավորներ կանԿրիպտո-տուրիզմ. հեղափոխություն ճամփորդություններում Վարժական հավաքի մասնակիցների ազատելու համար բժիշկներ են կալավորվելԻրանը խափանել է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման փորձը․ Tasnim Կանադահայոց թեմը զորակցում է Կաթողիկոսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է Հայկական ԱԷԿ-ի արդիականացմանն իր մասնակցության մասին«Սարգիս Ծատուրյան. մենք Հայաստանը կդարձնենք անկախ ազգային պետություն»Գինու արտադրությունը Հայաստանում նվազել է․ թվեր Պետդումայում հայտարարել են, որ ժամանակն է որոշել, թե «ուր է գնում Հայաստանը»Թիմը որոշակի առաջխաղացում ունեցավ նախորդ խաղի համեմատ․ Ջոն վան՛տ Սխիպ Փաշինյանին հաջողվում է կազմալուծել Արցախի պետհաստատությունների աշխատանքը Լայնածավալ էմբարգո կամ լիակատար արգելք հազիվ թե լինի, սակայն որոշակի «կետային հարվածներ» լիովին հնարավոր են. «Փաստ»Եկեղեցին հոգևորից զատ զբաղվել է նաև պետականաստեղծ առաքելությամբ. Բագրատ Սրբազան Փաշինյանի մանր վրեժը Սեյրան ՕհանյանիցՆիկոլ Փաշինյանն ահաբեկչություն է նախապատրաստումՈչնչացնում է այն սյուները, որոնք դարեր շարունակ միավորել են հայերին. «Փաստ»Ադրբեջանական ապտակ ՌուսաստանինԽոշոր վթար` Բյուրեղավանում. վիրավnրներ կան«Պարը որդուս տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին». Լավրենտի Նատոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պայքար սկսել Հայ եկեղեցու հոգևորականության դեմ»Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ»ԽՍՀՄ-ում ստեղծվել է «Սոյուզդետմուլտֆիլմը». պատմության այս օրը (10 հունիս)Երկարաժամկետ գազանջատում՝ հունիսի 12-ինՓաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ»Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»Վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի են ժամկետները
Ամենադիտված