Այսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երկուշաբթի՝ հունիսի 9-ին, Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի և Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտին։
Գիտնականների կանխատեսումների համաձայն՝ գեոմագնիսական ֆոնը կսկսի փոխվել առավոտյան ժամը 6-ից։
«Եվս մեկ տիեզերական հարված է սպասվում կեսօրին մոտ: Մագնիսական փոթորիկը չի գերազանցի G1-ի թույլ արժեքը»,- ասվում է զեկույցում:
Մասնագետները կանխատեսում են, որ այս փոթորիկից հետո G1 մակարդակի գեոմագնիսական խանգարումները կծածկեն մոլորակը հունիսի 14-ին։