Կարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ում
ՍՊՈՐՏ
Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա հերթական մրցաշար Ֆրանսիայի բաց առաջնության՝ «Ռոլան Գարոս»-ի այս տարվա հաղթողը ևս իսպանացի Կարլոս Ալկարասն է:
Փարիզում ավարտված «Ռոլան Գարոս»-ի տղամարդկանց մենախաղի եզրափակչում միմյանց դեմ առաջին անգամ մրցեցին Իտալիան ներկայացնող Յանիկ Սիններն ու իսպանացի Կարլոս Ալկարասը:
5 ժամ ու 5 սեթ ձգված մրցախաղում հաղթեց Ալկարասը՝ 6:4, 7:6, 4:6, 6:7, 6:7 հաշվով:
Կարլոս Ալկարասը «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերից հաղթել է նաև Ուիմբլդոնում (2023, 2024), ԱՄՆ բաց առաջնությունում (2022), «Ռոլան Գարոս»-ում (2024):