Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանի մաքսային ծառայությունը հայտնել է, որ Իրկուտսկի օդանավակայանում մաքսավորները բռնագրավել են Չինաստանից բերված «Լաբուբու» խաղալիքների խոշոր խմբաքանակ։ Ռուս ուղևորի ուղեբեռում հայտնաբերվել է 282 տուփ խաղալիք, որոնք նա տեղափոխում էր առանց հայտարարագրման։
Ըստ հաղորդագրության՝ ուղևորը ժամանել էր Պեկինից։ Մաքսային տեսուչները ստուգման արդյունքում հայտնաբերել են մոտ 46 կգ քաշ ունեցող բեռ՝ բաղկացած հայտնի «Լաբուբու» հրեշ-կախազարդերից։
Տղամարդը հայտնել է, որ խաղալիքները գնել է Չինաստանում՝ նպատակ ունենալով վերավաճառել դրանք Ռուսաստանում։ Մաքսային ծառայությունը խմբաքանակն առգրավել է։ Խաղալիքներն ուղարկվել են փորձաքննության, որի արդյունքում կորոշվի դրանց շուկայական արժեքը։
Դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ։