Ոչնչացնում է այն սյուները, որոնք դարեր շարունակ միավորել են հայերին. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Փաստ» օրաթերթը գրում է.
bloknot.ru–ն «Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի վարչապետը կարծում է, թե Լեռնային Ղարաբաղում իր երկրի պարտությունը թույլ չտվեց նրան «գնալ մեկ այլ հարևանի ճանապարհով»։ Այսինքն, Ադրբեջանը թույլ չտվեց Հայաստանին անցնել Ռուսաստանի ճանապարհով. հենց դա է ուղղակիորեն երևում Նիկոլ Փաշինյանի խոսքերից։ Նրա խոսքով, Հայաստանի նվաստացումը Ղարաբաղում և նրա բանակի պարտությունը պետք է ընկալվի որպես «պատվաստում կայսերական վիրուսի դեմ»: «Եկեք նայենք դեպի ապագա, այլ ոչ թե դեպի անցյալ։ Մի՛ կառչեք քարերից։ Նրանք օգնեցին մեզ, մենք շնորհակալություն ենք հայտնում», - ասել է Փաշինյանը։
Ահա թե ինչ է այս թեմայի վերաբերյալ գրել բլոգեր Սերգեյ Կոլ յասնիկովը. «Այդ անլվա հետույքը կրկին փորձում է կղկղել Ռուսաստանի ուղղությամբ։ Դե, ուղերձն ինքնին լավն է։ Նա շնորհակալություն է հայտնում Ադրբեջանին՝ գրավված Ղարաբաղի համար։ Լա՞վ վարչապետ է, երկու անգամ ընտրվե՞լ է, ընտրե՛ք նրան երրորդ անգամ»։
Բացի այդ, Հայաստանի վարչապետն առաջին անգամ շնորհավորել է Ադրբեջանին և ադրբեջանցիներին Կուրբան–բայրամ տոնի կապակցությամբ։ «Մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում մեր երկրներին և ժողովուրդներին», - գրել է նա սոցիալական ցանցերում։ Միևնույն ժամանակ, հայկական կայքերը հաղորդում են, որ Նիկոլ Փաշինյանը աննախադեպ արշավ է սկսել Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) դեմ՝ կասկածի տակ դնելով հոգևորականության բարոյականությունը, առաջարկելով փոխել Կաթողիկոսի ընտրության կարգը և եկեղեցիները համեմատել է «չուլանների» հետ։ Նա խոսել է «կուսակրոն վանականների ընտանիքների» մասին և խոստացել «քահանաների դիմակները պատռել»։ Փաշինյանի այդ հռետորաբանությունը վրդովմունքի ալիք է առաջացրել։ Ընդդիմությունը տեղի ունեցողը անվանել է հայ ժողովրդի արժանապատվության նվաստացում և արժեքային համակարգի ոչնչացում։ Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ վարչապետը ամոթալի արշավ է վարում հայկական ինքնության կարևորագույն խորհրդանիշի դեմ. «Փաշինյանը, պարտվելով անվտանգության համար պայքարում, այժմ փորձում է հաղթել ժողովրդի հոգու համար պատերազմում՝ ոչնչացնելով այն սյուները, որոնք դարեր շարունակ միավորել են հայերին»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում