ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է Հայկական ԱԷԿ-ի արդիականացմանն իր մասնակցության մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ իր ներդրումն է ունեցել Հայկական ԱԷԿ-ի անվտանգության ապահովման գործում, գրում է atomic-energy.ru–ն: Երկրի էներգետիկայի նախարարությունը մասնակցել է կայանի սիմուլյատորի արդիականացմանը: ԱՄՆ ներկայացուցիչներն ավելի ակտիվ են դառնում, քանի որ մոտենում է Երևանի կողմից հայկական ԱԷԿ-ի համար նոր ռեակտորներ կառուցելու կապալառու ընտրելու վերջնաժամկետը:
«Ես ուրախ էի մասնակցել 3.4 միլիոն դոլար արժողությամբ գերժամանակակից սիմուլյատորի գործարկմանը, որը կօգնի ապահովել Հայկական ԱԷԿ-ի անվտանգ գործունեությունը», - ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Կվիենը: Հաղորդագրությունը տեղադրվել է դեսպանատան սոցիալական ցանցերի էջերում:
Դեսպանի խոսքով ԱՄՆ Էներգետիկայի նախարարության հետ գործընկերությունը թույլ է տալիս Հայկական ԱԷԿ-ին օգտագործել ամերիկյան նորագույն տեխնոլոգիաները: «Եվ սա ևս մեկ կարևոր իրադարձություն է ատոմային էներգիայի ոլորտում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ավելի քան 25 տարվա համագործակցության մեջ», - հավելել է Քրիստինա Կվիենը:
Հիշեցնենք, որ դեռևս 2024 թվականի սկզբին Հայկական ԱԷԿ-ը հայտնեց լիարժեք սիմուլյատորի արդիականացման աշխատանքների մասին, որը մշակվել և ներդրվել է 2013 թվականին Եվրամիության աջակցությամբ և սլովակական VUJE ընկերության միջնորդությամբ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը