Խոշոր վթար` Բյուրեղավանում. վիրավnրներ կան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանը ու պլաստմասե աղբամանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Երևանի բնակիչ 44-ամյա Սերգեյ Դարբինյանն ու Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Անուշ Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։