Զելենսկին ԱՄՆ-ին և Եվրոպային կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է՝ Ռուսաստանի զինված ուժերի հարվածները սկսել են «ավելի բարձր լինել», քան Ռուսաստանին խաղաղություն «ստիպելու» ԱՄՆ-ի և այլ երկրների փորձերը, և այդ պատճառով՝ կոչ է արել գործողություններ ձեռնարկել Մոսկվայի դեմ։ Այսպես է նա մեկնաբանել Ռուսաստանի ԶՈւ-ի կողմից Ուկրաինային հասցված հարվածը Telegram-ի իր ալիքում։
«Կարևոր է, որ ռուսական այս և նմանատիպ այլ հարվածների պատասխանը լինի ոչ թե աշխարհի լռությունը, այլ կոնկրետ գործողությունները։ Ամերիկայի գործողությունները Ռուսաստանին խաղաղություն պարտադրելու ուժ ունեն։ Եվրոպայի գործողությունները այլընտրանք չունեն ուժեղ լինելուն», - գրել է Զելենսկին։
Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է «կոշտ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ հանուն խաղաղության»։