Վարժական հավաքի մասնակիցների ազատելու համար բժիշկներ են կալավորվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻրավապահ համակարգը մասնավորապես Հակակոռուպցիոն կոմիտեն ուշագրավ բացահայտում է արել վարժական հավաքներից քաղաքացիների ազատելու գործընթացի մասով:
Մասնավորապես, ArmLur.am-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ վարժական հավաքներից քաղաքացիներին ազատելու համար բժշկական կենտրոնի աշխատակցիները քաղաքացիների մարմնի վրա դեղ են քսել ու նրանց մաշկը արհեստականորեն բորբոքել, որպեսզի կարողանան ազատել քաղաքացիներին վարժական հավաքներից:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում բժշկական կենտրոնի բժիշկներ են կալանավորվել, որոնց մեկը կին բժիշկ է: