Կրակոցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում․ վիրավորներ կան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևանի Ավան վարչական շրջանի բացօթյա շուկայի տարածքում այսօր` ժամը 11-ի սահմաններում կրակոցներ են հնչել, կան վիրավորներ:
Միջադեպի հետևանքով տուժել է նաև պատահական անցորդ` 76 տարեկան մի կին։
Պարզվել է, որ երկու անձի մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ։ Ընթացքում կողմերից մեկը գործադրել է հրազեն, ինչի հետևանքով միջադեպի մասնակից 31-ամյա տղամարդը, ինչպես նաև պատահական անցորդ կինը ստացել են վիրավորումներ և ներկայումս ստանում են համապատասխան բուժօգնություն, հայտնում են ՆԳՆ–ից։
Ոստիկանության ծառայողները պարզել են հանցանք կատարած անձի ինքնությունը։ Նրան հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են միջոցառումներ։
ՆԳՆ