Դպրոցում առնվազն 11 մարդու սպանած աշակերտին մաhացած են գտել․ Ավստրիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ավստրիական դպրոցում կրակ բացած եւ առնվազն 11 մարդու սպանած աշակերտին մահացած են գտել կառույցի պետքարանում։
Հանցագործը կրակ է բացել երկու դասասենյակում, որտեղ այդ պահին ավագ դասարանների աշակերտներ են եղել, գրել են ԶԼՄ-ները։
Կրակոցների հետևանքով 28 մարդ է վիրավորվել, գրել է տեղական Krone թերթը։
Bild-ի տվյալներով՝ վիրավորների թիվը հասել է 30-ի։ Նրանցից մի քանիսը լուրջ վնասվածքներ ունեն։ Քաղաքի շտապօգնության բաժանմունքները գերծանրաբեռնված են։
AUF1 հրատարակության տվյալներով՝ 11 մարդ մահացել է։ Լրատվամիջոցները ենթադրում են, որ նա բուլինգի զոհ է եղել։
Տեսանյութն այստեղ