Պուտինը չի սպասի․ Գերմանիայում կոչ են արել արագացնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՆԱՏՕ-ն պետք է ուժեղացնի սեփական պաշտպանունակությունը՝ Ռուսաստանի կողմից եկող սպառնալիքի պատճառով։ Այս մասին Stern-ին տված հարցազրույցում հայտարարել է Բունդեսթագի պատգամավոր Նորբերտ Ռյոթգենը։
«Պուտինը չի սպասի, մինչև ՆԱՏՕ-ն ավարտի նախապատրաստումը։ Այդ պատճառով մենք պետք է ավելի արագ գործենք», - նշել է նա։ «Այդ կապակցությամբ Գերմանիայում շարունակում են քննարկել լրացուցիչ զորակոչ մտցնելու հարցը», - նշված է պարբերականի նյութում։
«Մեզ անհրաժեշտ է համարժեք զինված Բունդեսվեր», - ընդգծել է մեկ այլ քաղաքական գործիչ: