Ղրիմում հրթիռային վտանգ է հայտարարվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ղրիմում հայտարարել են հրթիռային հարվածի վտանգի մասին։ Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հավելվածում, փոխանցում է Lenta-ն։
«Արտակարգ տեղեկատվություն. հրթիռային վտանգ Ղրիմի Հանրապետությունում։ Եղեք զգոն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում իրավիճակի մասին այլ տվյալներ չեն ներկայացրել։