Զելենսկին հայտնել է՝ Ուկրաինան ամսական քանի մարդ կարող է մոբիլիզացնել ԶՈւ շարքերում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը կարող է մեկ ամսում ԶՈւ շարքերում մոբիլիզացնել 27 000 մարդու։ Նրա խոսքերը մեջբերել է հունգարական Valasz online հրատարակությունը։
«Մոբիլիզացիան յուրաքանչյուր պատերազմում խնդիր է: Ուկրաինան բացառություն չէ, քանի որ մենք ցանկանում ենք, որ պատերազմն ավարտվի: Մարդիկ հոգնել են: Մենք կարող ենք ամսական մոբիլիզացնել 27 000 մարդու»,- ասել է Զելենսկին:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը Ուկրաինայի հակամարտությանը մասնակցելու համար կարող է մոբիլիզացնել մինչև 50 000 մարդու։