Ադրբեջանը բնական գազի մատակարարման 10-ամյա պայմանագիր է կնքել գերմանական SEFE-ի հետ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի և գերմանական պետական էներգետիկ ընկերության՝ SEFE-ի (Securing Energy for Europe) միջև ստորագրվել է բնական գազի մատակարարման 10-ամյա պայմանագիր։ Այս մասին APA-Economics-ին հայտնել են SOCAR-ից։
Փաստաթղթի համաձայն՝ տարեկան մատակարարման ծավալը աստիճանաբար կավելացվի մինչև 15 ՏՎտժ (տերավատտ-ժամ), որը կազմում է մոտավորապես 1.5 միլիարդ խորանարդ մետր գազ։