Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում հունիսի 11-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 11-ին 10:00-22:00-ն կդադարեցվի Յ.Լեփսիուս փողոցի, Յ.Լեփսիուս 1/ Ուսուբ Բեկ Թեմուրյան, 2 և 6 փողոցների, Մ.Ավետիսյան փողոցի, Մ.Ավետիսյան 1-4 փողոցների, Դրո, Ռուբինյանց, Ռայնիս, Յաղուբյան, Նորաշխարհյան փողոցների, Պ.Սեվակ 30-114 շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: