Զոհերի թիվը ավելացավ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճամբարակում` Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում, բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի։ Հրշեջ-փրկարարները որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փլատակներում հայտնաբերել են շենքի բնակիչներից ևս մեկի դին։
ՆԳՆ-ից հայտնում են, որ կան տուժածներ, որոնք հոսպիտալացվել են։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։