ԱՄՆ-ում լրտեսություններ են սկսվել․ ինչ կապ ունի այդ ամենի հետ Մասկը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
2022 և 2023 թվականներին ԱՄՆ արդարադատության և ներքին անվտանգության նախարարությունները լրտեսել են օտարերկրացիներին, ովքեր այցելել են միլիարդատեր Իլոն Մասկին, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Գերատեսչություններին հետաքրքրում էին Մասկի հյուրերը Արևելյան Եվրոպայից և այլ երկրներից, որոնք «կարող էին փորձել ազդել» գործարարի վրա։ Իշխանությունները մտահոգված են գործարարի շրջապատում օտարերկրացիների քանակով, որի ընկերությունների հետ պետական պայմանագրեր են կնքվել։
Բացի այդ, գործարարը «աննախադեպ հասանելիություն» ունի բարձրաստիճան պաշտոնյաների և գաղտնի տեղեկատվության նկատմամբ: Հետաքննության մասին տեղյակ են եղել մի քանի գերատեսչությունների աշխատակիցներ, այդ թվում՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն։