Այս պահին վերաքննիչ դատարան շտապօգնություն են կանչել․ ՊԲ նախկին հրամանատարը ջերմում է
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Այս պահին վերաքննիչ դատարան շտապօգնություն են կանչել՝ ՊԲ նախկին հրամանատարը ջերմում է
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ Վերաքննիչ դատարանում մեկնարկեց ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դատական նիստը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվեց հինգ ու կես տարվա ազատազրկման: Դատարանն ավելի վաղ 50-ամյա գեներալ-լեյտենանտին մեղավոր էր ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար:
Առաջին ատյանի դատարանի այս որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարանում, ու մեղադրվող կողմը ամեն ինչ անում է ՀՀ վերաքննիչ դատարանում նիստերը հետաձգելու համար, որպեսզի վաղեմության ժամկետի հիմքով ամբաստանյալը ազատվի պատասխանատվությունից։ Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված գործով քրեական վարույթի վաղեմության ժամկետը հոկտեմբերին կլրանա, ու տուժող ծնողները ահազանգում են, որ նիստերը ամռանը շատ ուշ կնշանակեն ու այնպես կանեն, որ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից։