Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մալաթիա-Սեբաստիայից փրկված արջերը վիրահատվել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս Հայաստան է ժամանել բրիտանացի կենդանաբույժների մասնագիտացված խումբ, որը համագործակցելով Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (International Animal Rescue – IAR) հետ՝ Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) գտնվող երկու գորշ արջի բժշկական օգնություն է ցուցաբերել։

Վիրահատվել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակելի տարածքից և Սիլիկյան թաղամասի ավտոսպասարկման կետից փրկված արջերից երկու արու առանձնյակները։ Տարիներ շարունակ գերության մեջ՝ վանդակներում բանտարկված լինելու հետևանքով նրանց ատամները լրջորեն վնասվել էին։

«Այս արջերը երկար տարիներով վանդակները կրծելու և սխալ սննդակարգով կերակրվելու հետևանքով կոտրել ու մաշել են իրենց ատամները։ Սա ոչ միայն սուր ցավ էր պատճառում նրանց, այլև թույլ չէր տալիս նորմալ սնվել՝ լրջորեն վտանգելով նրանց առողջությունը», - ասում է փորձառու կենդանաբույժ Գերհարդ Փութերը։

Վերջինիս ղեկավարած կենդանաբույժների խումբն արդեն մի քանի անգամ այցելել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն՝ վիրահատելու համար մյուս փրկված արջերի ատամները։ Անազատ պայմաններում ապրող վայրի կենդանիների մեծ մասն ունենում է կոտրված և վնասված ատամներ, որոնք անհրաժեշտ է լինում բուժել։

Վիրահատության արդյունքում արջերն այժմ զգալիորեն ավելի լավ վիճակում են, ինչը կնպաստի նրանց հետագա վերականգնմանը և արժանապատիվ կյանքին WRC-ի ապաստանում։

Հիշեցնենք, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ ՀՀ ՆԳՆ-ի և մի շարք այլ կառույցների հետ համատեղ, մի ամբողջ օրվա լարված ջանքերի արդյունքում կարողացավ փրկել երեք գորշ արջի, որոնք տարիներ շարունակ անազատ պայմաններում պահվում էին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակելի տարածքում՝ շրջապատված բնակելի շենքերով, մանկապարտեզներով և դպրոցներով։ Սկզբնապես երկու կենդանիներ էին եղել, որոնք հետագայում դարձել էին չորսը։ Այս փրկված արջերը ուշ գիշերով տեղափոխվել էին Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC)։ Սիլիկյան թաղամասում պահվող այս կենդանիներից մեկն արդեն իսկ փրկվել էր և տեղափոխվել էր Վայրի կենդանիների փրկարար կենտրոն։

FPWC-ն և IAR-ը շարունակում են իրենց համագործակցությունը՝ Հայաստանում գերության մեջ գտնվող արջերին փրկելու, բուժելու և նրանց կյանքի որակը բարելավելու համար։

Ընդգծենք նաև, որ վերջերս կարևոր հանդիպում է կայացել Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC): Այս հավաքի նպատակն էր համատեղ լուծումներ գտնել մասնավոր տարածքներում և ժամանցի վայրերում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների խնդիրների համար: Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ստանձնեց կոնկրետ պարտավորություն՝ խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները։ Բոլոր մասնակիցները համաձայնեցին, որ պետք է վերացնել այն արատավոր պրակտիկան, երբ վայրի կենդանիները պահվում են իրենց բնական միջավայրին խորթ պայմաններում, առանց պահանջվող փաստաթղթերի և պատշաճ խնամքի:

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Մոդիին Իրանը հրապարակել է Իսրայելի միջուկային նախագծերի հետ կապված գաղտնի փաստաթղթերի առաջին խմբաքանակըՆշավանում տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել շանը ԱՄՆ-ում գործարկվել է Թրամփի՝ 5 միլիոն դոլար արժողությամբ «ոսկե քարտի» համար հերթագրման կայքը«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածՌոդենի՝ ավելի քան 100 տարի կորած համարվող քանդակը վաճառվել է շուրջ 1 միլիոն դոլարովԴժnխային իրադարձությունների միջով անցնելով՝ հիմա ստացել ենք շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Լեհաստանի հավաքականի մարզիչը լքեց պաշտոնը՝ Լևանդովսկու հետ կոնֆլիկտից հետո Կիմ Չեն Ընը Պուտինին անվանել է «իր ամենամտերիմ ընկերը» Վաշինգտոնը կառուցողական փոխգործակցության է ձգտում Մոսկվայի հետ՝ ռուս-ուկրաինական hակամարտությունը լուծելու նպատակով. ՌուբիոՄեկ օրվա ընթացքում Լոռիում և Տավուշում պարեկներն արձանագրել են 458 խախտում (տեսանյութ)Քենդալ Ջենները հիացրել է երկրպագուներին անապատի ֆոնին բիկինիով տպավորիչ լուսանկարներով Հայ պատանիները հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմային հաշվարկում շրջանցել են Վրաստանին և Ադրբեջանին՝ զբաղեցնելով առաջին տեղը Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումը Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոնՏրենտ Ալեքսանդր-Արնոլդը պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ Ինչու է Զելենսկին խուսափում քննադատել Թրամփին․ Bild Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիներ են փոխանակվել Տուժածներից մեկը մաhացել էՄաhացել է գեներալ-մայոր Էդուարդ Անդրիկյանը Կիլաուեա հրաբուխը կրկին ժայթքել է՝ մինչև 100 մ բարձրությամբ լավա արտանետելով Ադրբեջանի ոստիկանների կողմից երիտասարդ է սպանվել․ ով է նա 44-ամյա տղամարդը հեծանիվ է գողացել Երևանում հունիսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․ ինչ է լինելու Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Երբ կնշվի Խաչվերացն (Սբխեչ) այս տարիԻնքնաթիռի վթարի հետևանքով մաhացել է առնվազն 110 մարդ«Միլանի» հարձակվողին փորձում են ձեռք բերել 60 միլիոն եվրոյով Հայաստան է ներթափանցել հզոր ջերմային ալիքԳործարկվելու է էլեկտրական շչակՎթար՝ Արագածոտնում․ վիրավnրներ կան«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են ծանր հանցանքի մեղադրանքով հետախուզվողի Տեխնոլոգիական նոր նախագծին վիճակված է չոր նավահանգստի ճակատագիրը Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ Փաշազադեն ձայնակցում է Փաշինյանին«Քաղպայմանագրում» վախեցած են. չեն ուզում թաթախվել հակաեկեղեցական արշավումՓաշինյանը ՔՊ-ին ասել է, թե ոչ ոքի չի խնայելու 4 օր գազ չի լինելու․ հասցեներՍադրում են, որ պլանները փոխենք. մենք ամբողջությամբ պատրաստ ենք, ավելի շատ մարդ է փողոց դուրս գալու Միհրանյանը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը հարձակվում հայկական եկեղեցու վրաՓաշինյանը հետևելով Զելենսկու օրինակին պատերազմ է սկսել եկեղեցու հետԻնչո՞ւ է Հայաստանը խորհրդարանական կապեր հաստատում Ռուսաստանի հետՀնդկաստանի ու Պակիստանի հակամարտությունը տեղափոխվում է Զանգեզուրի միջանցքՏուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էՊատերազմ միակ հաստատությանը, որը չի վերահսկվում իշխանությունների կողմից. «Փաստ»Գրավվել են Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտակերտի ու Ասկերանի շրջանների որոշ տարածքներ․ պատմության այս օրը (12 հունիս)Պայթյունից մահացել է տիկնիկային թատրոնի ղեկավարըՇիզոֆրենիկ դիվանագիտություն է ընթանում. «Փաստ»Բազմաթիվ խոցված ԱԹՍ-ներ․ ՌԴ ՊՆ-ն հայտնում է ծանր գիշերվա մասին«Երկու աղջիկներս և տղաս են ինձ ուժ տալիս ապրելու, ամեն օր ինձ ժպտացող տղայիս աչքերում Մանուկին եմ տեսնում». սերժանտ Մանուկ Կարապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
Ամենադիտված