Հուսով ենք, որ Բաքվում և Երևանում լիարժեք կգնահատեն ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման վտանգները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հուսով ենք, որ Բաքվում և Երևանում լիարժեք կգնահատեն ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման վտանգները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դաշինքը ոչ մի լավ բան չի բերում Հարավային Կովկասի անվտանգության համար։ Ավելին, արևմտամետների հիմնական նպատակը տարածաշրջանի խարխլումն ու լարվածության նոր օջախների ստեղծումն է»,- նշել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերման մասին որևէ ազդանշան Մոսկվան չի ստացել: