Ողբերգական վթարի հետևանքով երեխաներ են մահացել․ ՌԴ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հիվանդանոցում մահացել է իննամյա տղա, ով դարձել էր Վերին Ուսլոնսկի շրջանում բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի զոհ։ Ավելի վաղ վթարի արդյունքում մահացել էր նրա քույրը, հայտնել են Թաթարստանի դատախազության մամուլի ծառայությունից։
Երեխայի մահվան կապակցությամբ քրեական գործը վերաորակավորվել է՝ «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որը անզգուշությամբ հանգեցրել է երկու անձի մահվան» հոդվածով։
Ողբերգությունը տեղի է ունեցել անցած կիրակի։ 34-ամյա տղամարդը Nissan մակնիշի ավտոմեքենայով բախվել է առջևում ընթացող Iveco բեռնատարին։ Մանրամեքենայում գտնվել են վարորդի երեխաները։ Երեքամյա աղջիկը մահացել է տեղում, տղային և տղամարդուն հոսպիտալացրել են։ Այս պահին նա գտնվում է ծանր վիճակում, վերակենդանացման բաժանմունքում, գրում է «Թատար-Ինֆորմ» լրատվական գործակալությունը։