Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առնվազն չի բացառվում, որ նման արշավն ուղղորդում և ֆինանսավորում է Ադրբեջանը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին հայտնի դարձավ, որ մի քանի երկրում գործող իրավապաշտպան խմբեր հայտարարություն են տարածել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին աշխատակիցների դեմ ներկայացված դատական հայցի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ն դատական հայց է ներկայացրել տարեսկզբին գործադուլ իրականացրած անձանց դեմ՝ պահանջելով շուրջ 5 միլիարդ դրամի փոխհատուցում: Հիմնավորումը հետևյալն է՝ կոմբինատի աշխատանքի խաթարում, ներքին ենթակառուցվածքների ապօրինի արգելափակում և այլն։

Անդրադառնալով նշյալ իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությանը՝ «Փաստի» հետ զրույցում ԶՊՄԿ մամուլի և հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Արայիկ Մարգարյանը նշեց. «Այդ հայտարարությունը նախ և առաջ հայ հասարակությանը կասկածների ու ենթադրությունների տեղիք պետք է տա։ Թեև ինձ համար այն շատ օրինաչափ է։ Մեկ օրինակով բացատրեմ, թե ինչու։ Արդյոք տարօրինակ չեք համարո՞ւմ, որ Հայաստանում գործող ընկերության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ հայտարարություն են անում աֆրիկյան ու ասիական երկրներից ինչոր տարօրինակ հասարակական կազմակերպություններ։ Տեսեք՝ աշխարհի բոլոր հոգսերը թողած՝ 25 հասարակական կազմակերպություն, հիմնականում այնպիսի երկրներից, որտեղ հաճախ մարդիկ աշխատում են բնամթերքի դիմաց, մի հսկայածավալ հայտարարություն են տարածում Հայաստանում շուրջ 1000 դոլար աշխատավարձ ստացող ընդամենը 8 աշխատակցի աշխատանքից ազատելու կապակցությամբ»։

Ըստ Մարգարյանի, Ուգանդայում, Կոնգոյում, Քենիայում գործող կազմակերպությունների մտահոգված լինելը քաջարանցի բանվորների աշխատանքային իրավունքով չի կարող կասկած չառաջացնել, նույնիսկ երբ չես տիրապետում փաստերի։

«Իսկ փաստերն էլ ավելի մտահոգիչ են։ Գիտե՞ք , որ ադրբեջանական Environmental Protection First բնապահպանական կոալիցիան, որի հիմնական թիրախը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն է, և որը աշխարհով մեկ հայտարարություններ է տարածում՝ մեղադրելով Հայաստանին իբր տարածաշրջանը աղտոտելու մեջ, իր ցանցում որպես աջակից 40 հասարակական կազմակերպություն ունի Քենիայից։ Ավելին, իրենց՝ ադրբեջանական այս նախաձեռնության աջակցության մասին են հայտարարել նաև Ուգանդայից ու Կոնգոյից հասարակական կազմակերպություններ։ Հիմա այս նույն երկրներից ՀԿ-ներ ելել են պաշտպանելու քաջարանցի աշխատակիցների շահերը»,-ասում է ԶՊՄԿ մամուլի և հասարակության հետ կապերի բաժնի ղեկավարն ու հավելում, որ այս համադրությունը և փաստը հայ հասարակության մեջ պետք է առնվազն հիմնավոր կասկած առաջացնի, որ Հայաստանի խոշորագույն հարկատուի դեմ արշավը առնվազն չի բացառվում, որ ուղղորդում և ֆինանսավորում է Ադրբեջանը։

Ամփոփելով՝ մեր զրուցակիցը նշում է. «Բացի այդ, չեմ կարծում, որ Հայաստանում աշխատողների իրավունքներն այն վիճակում են, որ Ինդոնեզիայից կամ Ուգանդայից եկած հորդորակներին պետք է ուշադրություն դարձնել։ Նույնիսկ վիրավորական եմ համարում։ Ցավում եմ, որ Հայաստանում կան այս հայտարարությունը և այդ կազմակերպություններին լուրջ վերաբերվող մարդիկ։ Լավ կլինի, որ այդ կազմակերպություններն իրենց օբյեկտիվությունն ապացուցելու համար մի հայտարարություն էլ տարածեն ոչ թե Հայաստանում մի կազմակերպության կողմից օրենքով սահմանված կարգով իր աշխատակիցներին աշխատանքից ազատելու, այլ, օրինակ՝ Ադրբեջանում Միջազգային Կարմիր խաչի փակման, մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, հալածանքների, ձերբակալությունների կապակցությամբ։ Ես վստահ եմ, որ նման հայտարարություն մենք չենք տեսնի, ու հենց այն պատճառով, որ չեմ բացառում՝ դրանցից ոմանք ուղղորդվում և ֆինանսավորվում են հենց Բաքվի կողմից, և բնականաբար չեն կարող իրենց հովանավորին քննադատել»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀԷՑ-ը՝ պլանային անջատումների մասինԿտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՎեհափառի դեմ գործընթացը նոր թափ է ստացել․ կազմելու են խմբեր. «Հրապարակ» Այսօր մեկնարկում է ՀՅԴ 28-րդ Գերագույն ժողովը. «Ժողովուրդ» Գեներալ Բաղերին սպանվել է. լուրը հաստատվեց Ռազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալում. «Հրապարակ» Փաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով. «Ժողովուրդ» ՔՊ-ում վճռական են տրամադրված. «Հրապարակ» Փաշինյանի և Պապոյանի հարցում ԿԿՀ-ն համարձակություն չունի․ «Ժողովուրդ» Ինչ է սպասվում Մեղրիում․ առաջ է ընկել Սամվել Բաբայանի նախկին կուսակիցը. «Հրապարակ» Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Մոդիին Իրանը հրապարակել է Իսրայելի միջուկային նախագծերի հետ կապված գաղտնի փաստաթղթերի առաջին խմբաքանակըՆշավանում տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել շանը ԱՄՆ-ում գործարկվել է Թրամփի՝ 5 միլիոն դոլար արժողությամբ «ոսկե քարտի» համար հերթագրման կայքը«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածՌոդենի՝ ավելի քան 100 տարի կորած համարվող քանդակը վաճառվել է շուրջ 1 միլիոն դոլարովԴժnխային իրադարձությունների միջով անցնելով՝ հիմա ստացել ենք շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Լեհաստանի հավաքականի մարզիչը լքեց պաշտոնը՝ Լևանդովսկու հետ կոնֆլիկտից հետո Կիմ Չեն Ընը Պուտինին անվանել է «իր ամենամտերիմ ընկերը» Վաշինգտոնը կառուցողական փոխգործակցության է ձգտում Մոսկվայի հետ՝ ռուս-ուկրաինական hակամարտությունը լուծելու նպատակով. ՌուբիոՄեկ օրվա ընթացքում Լոռիում և Տավուշում պարեկներն արձանագրել են 458 խախտում (տեսանյութ)Քենդալ Ջենները հիացրել է երկրպագուներին անապատի ֆոնին բիկինիով տպավորիչ լուսանկարներով Հայ պատանիները հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմային հաշվարկում շրջանցել են Վրաստանին և Ադրբեջանին՝ զբաղեցնելով առաջին տեղը Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումը Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոնՏրենտ Ալեքսանդր-Արնոլդը պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ Ինչու է Զելենսկին խուսափում քննադատել Թրամփին․ Bild Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիներ են փոխանակվել Տուժածներից մեկը մաhացել էՄաhացել է գեներալ-մայոր Էդուարդ Անդրիկյանը Կիլաուեա հրաբուխը կրկին ժայթքել է՝ մինչև 100 մ բարձրությամբ լավա արտանետելով Ադրբեջանի ոստիկանների կողմից երիտասարդ է սպանվել․ ով է նա 44-ամյա տղամարդը հեծանիվ է գողացել Երևանում հունիսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․ ինչ է լինելու Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Երբ կնշվի Խաչվերացն (Սբխեչ) այս տարիԻնքնաթիռի վթարի հետևանքով մաhացել է առնվազն 110 մարդ«Միլանի» հարձակվողին փորձում են ձեռք բերել 60 միլիոն եվրոյով Հայաստան է ներթափանցել հզոր ջերմային ալիքԳործարկվելու է էլեկտրական շչակՎթար՝ Արագածոտնում․ վիրավnրներ կան«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են ծանր հանցանքի մեղադրանքով հետախուզվողի Տեխնոլոգիական նոր նախագծին վիճակված է չոր նավահանգստի ճակատագիրը Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ Փաշազադեն ձայնակցում է Փաշինյանին«Քաղպայմանագրում» վախեցած են. չեն ուզում թաթախվել հակաեկեղեցական արշավումՓաշինյանը ՔՊ-ին ասել է, թե ոչ ոքի չի խնայելու 4 օր գազ չի լինելու․ հասցեներՍադրում են, որ պլանները փոխենք. մենք ամբողջությամբ պատրաստ ենք, ավելի շատ մարդ է փողոց դուրս գալու Միհրանյանը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը հարձակվում հայկական եկեղեցու վրա
Ամենադիտված