Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքնասպա՞ն են, թե՞ մազոխիստ. ինչո՞ւ հենց հիմա. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր Հայաստանն ունի մի իշխանություն, որի օրոք կարող են իրականություն դառնալ այնպիսի իրավիճակներ, որ տարիներ առաջ նույնիսկ ամենավատ երազում դժվար կլիներ պատկերացնել։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո անընդհատ նման օրինակներ են բոլորիս աչքերի առջև: Հիմա այդպիսի իրավիճակ է Հայ առաքելական եկեղեցու հետ կապված։ Նախկինում շատ դժվար էր պատկերացնել, որ իրեն երկրի ղեկավար համարող մարդը կարող է Եկեղեցու և եկեղեցականների հասցեին տգեղ, շրիշակից ցածր մակարդակի արտահայտություններ թույլ տալ՝ անցնելով բոլոր սահմանները։ Ավելին՝ պարզապես պատերազմ հայտարարել Հայ առաքելական եկեղեցու դեմ:

Այս թեմայի շուրջ քննարկումների պակաս, բնականաբար, չկա: Բայց գլխավոր հարցերից մեկը մնում է այն, թե ինչո՞ւ է Նիկոլը ՀԱԵ վրա հարձակվել հենց հիմա։ Ի վերջո, նա դա կարող էր անել հենց 2018 թվականին՝ այն ժամանակ, երբ իշխանության եկավ։ Այդ փուլում նրա վարկանիշն այնքան բարձր էր, որ կարող էր ցանկացած հարցում հաջողել։ Իհարկե, 2018 թվականից հետո եղան որոշ «իրադարձություններ»: Օրինակ՝ ձևավորվեց «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը. նրանք բողոքի գործողություններ էին ձեռնարկում, անգամ Կաթողիկոսին քաշքշեցին, Վեհարան ներխուժեցին՝ նպատակ ունենալով Եկեղեցու ներսում հեղաշրջում իրականացնել և հեռացնել Կաթողիկոսին։ Ճիշտ է՝ Եկեղեցու վարկանիշը միշտ էլ բարձր է եղել, բայց Փաշինյանը, նաև տարբեր աղանդավորական շարժումներին իր կողմը հավաքելով և օգտագործելով իր բարձր ժողովրդականությունը, կարող էր հասնել Կաթողիկոսի գահընկեցության։ Բայց նման բան տեղի չունեցավ, բոլոր այդ «շարժումները» մարեցին, հետո ժամանակ առ ժամանակ նորից գլուխ բարձրացրեցին, բայց հետո էլի մարեցին:

Ամենայն հավանականությամբ, այս պատերազմն էլ կավարտվի Նիկոլի պարտությամբ, ավելին՝ այս ամենից Կաթողիկոսն ու Եկեղեցին դուրս կգան ավելի մեծ ժողովրդականությամբ, ավելի մեծ վստահությամբ, ավելի մեծ ազդեցությամբ ու ավելի ուժեղացած: Այդուամենայնիվ, ինչո՞ւ է այս ամենը հենց հիմա նախաձեռնել Նիկոլը: «Ինչու»-ի առաջին ասպեկտը վերաբերում է նրան, որ իր և իր իշխանության վարկանիշն ազատ անկման մեջ է գտնվում։ Կառավարման 7 տարվա կտրվածքով հիմա նրա վարկանիշը ռեկորդային ցածր է, իսկ հակավարկանիշը՝ ամենաբարձրը։ Ու ստացվում է, որ խորհրդարանական ընտրությունների շեմին Եկեղեցու նկատմամբ հարձակումը կարելի է համարել յուրատեսակ ինքնասպանություն, քանզի հաջողության հասնելու հավանականությունը գրեթե զրոյական է։ Կարելի է հետևել Եկեղեցու հետ կապված Փաշինյանի գրառումների ներքո մարդկանց մեկնաբանություններին կամ թեմայի վերաբերյալ հարցնել պատահական անցորդների կարծիքն ու համոզվել, թե ինչպիսի հակակրանք ունի մեր հանրության գերակշիռ մեծամասնությունն այսօրվա իշխանությունից։

Մյուս կողմից էլ՝ հայ ժողովրդի կյանքում պատմականորեն իր ունեցած դերակատարության հետ մեկտեղ Եկեղեցին շարունակում է վայելել հավատացյալ ժողովրդի վստահությունը՝ հաշվի առնելով, որ հայ ժողովրդի մի զգալի մասն իր ազգային արժեքներին հավատարիմ է։ Ընդ որում, Եկեղեցին շատ բարձր հեղինակություն ունի ոչ միայն Հայաստանում, այլև ու հատկապես Սփյուռքում։

Այս ամենի մասին իշխանությունները և հենց Նիկոլ Փաշինյանը հիանալի տեղյակ են: Ուրեմն, ի՞նչ՝ նրանք ինքնասպաննե՞ր են, մազոխիստնե՞ր... Հազիվ թե: Նիկոլ Փաշինյանը չափազանց շատ է սիրում փող ու իշխանություն, որպեսզի գնա քաղաքական ինքնասպանության: Եվ ընդհանրապես, նման մոտեցումը քաղաքագիտական ու, ընդհանրապես, տրամաբանական մոտեցումների մեջ չի տեղավորվում։ Եվ եթե ինքնասպանությանը հավասար այս նախաձեռնությունը խոր վերլուծության է ենթարկվում, ենթադրել է տալիս այն տարբերակը, որը շատերը դավադրությունների տեսության ժանրից են համարում։ Պատահական չէ, որ շատ փորձագետներ պնդում են, որ տեղի ունեցողը ոչ թե սեփական նախաձեռնություն է, այլ արտաքին հերթական պատվերը՝ ի շարս այն պահանջների, որոնց նպատակն է թուլացնել այն հիմքերը և դիմադրության հնարավոր օջախները, որոնք կարող են խնդիրներ հարուցել հերթական զիջումների կամ կապիտուլյացիայի շուրջ համաձայնության կյանքի կոչմանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գեներալ Բաղերին սպանվել է. լուրը հաստատվեց Ռազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալում. «Հրապարակ» Փաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով. «Ժողովուրդ» ՔՊ-ում վճռական են տրամադրված. «Հրապարակ» Փաշինյանի և Պապոյանի հարցում ԿԿՀ-ն համարձակություն չունի․ «Ժողովուրդ» Ինչ է սպասվում Մեղրիում․ առաջ է ընկել Սամվել Բաբայանի նախկին կուսակիցը. «Հրապարակ» Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Մոդիին Իրանը հրապարակել է Իսրայելի միջուկային նախագծերի հետ կապված գաղտնի փաստաթղթերի առաջին խմբաքանակըՆշավանում տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել շանը ԱՄՆ-ում գործարկվել է Թրամփի՝ 5 միլիոն դոլար արժողությամբ «ոսկե քարտի» համար հերթագրման կայքը«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածՌոդենի՝ ավելի քան 100 տարի կորած համարվող քանդակը վաճառվել է շուրջ 1 միլիոն դոլարովԴժnխային իրադարձությունների միջով անցնելով՝ հիմա ստացել ենք շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Լեհաստանի հավաքականի մարզիչը լքեց պաշտոնը՝ Լևանդովսկու հետ կոնֆլիկտից հետո Կիմ Չեն Ընը Պուտինին անվանել է «իր ամենամտերիմ ընկերը» Վաշինգտոնը կառուցողական փոխգործակցության է ձգտում Մոսկվայի հետ՝ ռուս-ուկրաինական hակամարտությունը լուծելու նպատակով. ՌուբիոՄեկ օրվա ընթացքում Լոռիում և Տավուշում պարեկներն արձանագրել են 458 խախտում (տեսանյութ)Քենդալ Ջենները հիացրել է երկրպագուներին անապատի ֆոնին բիկինիով տպավորիչ լուսանկարներով Հայ պատանիները հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմային հաշվարկում շրջանցել են Վրաստանին և Ադրբեջանին՝ զբաղեցնելով առաջին տեղը Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումը Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոնՏրենտ Ալեքսանդր-Արնոլդը պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ Ինչու է Զելենսկին խուսափում քննադատել Թրամփին․ Bild Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիներ են փոխանակվել Տուժածներից մեկը մաhացել էՄաhացել է գեներալ-մայոր Էդուարդ Անդրիկյանը Կիլաուեա հրաբուխը կրկին ժայթքել է՝ մինչև 100 մ բարձրությամբ լավա արտանետելով Ադրբեջանի ոստիկանների կողմից երիտասարդ է սպանվել․ ով է նա 44-ամյա տղամարդը հեծանիվ է գողացել Երևանում հունիսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․ ինչ է լինելու Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Երբ կնշվի Խաչվերացն (Սբխեչ) այս տարիԻնքնաթիռի վթարի հետևանքով մաhացել է առնվազն 110 մարդ«Միլանի» հարձակվողին փորձում են ձեռք բերել 60 միլիոն եվրոյով Հայաստան է ներթափանցել հզոր ջերմային ալիքԳործարկվելու է էլեկտրական շչակՎթար՝ Արագածոտնում․ վիրավnրներ կան«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են ծանր հանցանքի մեղադրանքով հետախուզվողի Տեխնոլոգիական նոր նախագծին վիճակված է չոր նավահանգստի ճակատագիրը Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ Փաշազադեն ձայնակցում է Փաշինյանին«Քաղպայմանագրում» վախեցած են. չեն ուզում թաթախվել հակաեկեղեցական արշավումՓաշինյանը ՔՊ-ին ասել է, թե ոչ ոքի չի խնայելու 4 օր գազ չի լինելու․ հասցեներՍադրում են, որ պլանները փոխենք. մենք ամբողջությամբ պատրաստ ենք, ավելի շատ մարդ է փողոց դուրս գալու Միհրանյանը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը հարձակվում հայկական եկեղեցու վրաՓաշինյանը հետևելով Զելենսկու օրինակին պատերազմ է սկսել եկեղեցու հետԻնչո՞ւ է Հայաստանը խորհրդարանական կապեր հաստատում Ռուսաստանի հետՀնդկաստանի ու Պակիստանի հակամարտությունը տեղափոխվում է Զանգեզուրի միջանցքՏուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենադիտված