Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երկու աղջիկներս և տղաս են ինձ ուժ տալիս ապրելու, ամեն օր ինձ ժպտացող տղայիս աչքերում Մանուկին եմ տեսնում». սերժանտ Մանուկ Կարապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանուկի հետ ծանոթացել ենք 16 տարեկանում։ Նա մեկ այլ դպրոցում էր սովորում, բայց իր ընկերներն իմ դասընկերներն էին, դա էլ պատճառ դարձավ, որ սկսեցինք ընկերություն անել։ Ընկերություն արեցինք մոտ յոթ տարի, նաև այն ընթացքում, երբ նա բանակում էր ծառայում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լիլիթը՝ Մանուկի կինը։

Մանուկը ծնունդով Վարդենիս քաղաքից է, սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Այնուհետև 2004 թ. դեկտեմբերի 2-ին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայել է ՀՕՊ զորքերում։ Լիլիթն ասում է՝ մինչ դա Մանուկն ուզում էր ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ «Արդեն դիմել էր, փաստաթղթերը ներկայացրել, առաջին քննությունը հանձնել, բայց հետո փոշմանեց, ասաց. «Չեմ ուզում հրամանատար, սպա լինել և ինչ-որ մեկին հրամաններ տալ, կարգադրություններ անել։ Իմ բաժին ծառայությունը կիրականացնեմ, սահման կբարձրանամ, տղերքի կողքին կլինեմ»»։ Բանակից վերադառնալուց հետո Մանուկը մեկնում է արտագնա աշխատանքի, բայց մի քանի ամիս անց վերադառնում է Վարդենիս։ Լիլիթի խոսքերով, այդ ընթացքում Մանուկի եղբայրը վատառողջ էր. «Եղբոր երազանքն էր, որ Մանուկին նշանված տեսներ, բայց, ցավոք, չհասցրեց»։

2009-10 թվականներից Մանուկն անցնում է պայմանագրային զինծառայության։ «Այդ ժամանակ արդեն նշանված էինք։ Սահմանում էր ծառայում, այդ ընթացքում իրեն տարբեր տեղեր առաջարկեցին աշխատելու համար, բայց չէր համաձայնում՝ իմ գործը ծառայությունն է, այլ աշխատանք չեմ ուզում, պետք է սահմանում լինեմ՝ նորակոչիկների կողքին։ Չէր կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ ինքը կարող է տանը նստել, իսկ նորակոչիկները սահմանում լինեն։ Եվ այդպես էլ 15 օր դիրքում էր, 15 օր՝ տանը»։

2011 թվականին կազմվեց Լիլիթի ու Մանուկի ընտանիքը։ «Մանուկը շատ բարի էր, համբերատար։ Սիրում էր ամեն հարցում դանդաղ, բայց վստահ քայլերով գնալ առաջ։ Շատ մեծ հավատ ուներ առ Աստված։ Երբեմն, եթե չէր հասցնում եկեղեցի գնալ, անպայման ինձ ու երեխաներին էր ուղղորդում։ Հոգատար ծնող ու ամուսին էր, լավ զավակ՝ իր ծնողների և ուշադիր եղբայր՝ քույրիկի համար։ Եղբորից հետո, կարծես, ցանկանում էր նաև նրա փոխարեն էլ ուշադրությամբ շրջապատել ծնողներին և քույրիկին։ Նրբանկատ մարդ էր, բարի, բայց նաև չէր սիրում, երբ դիմացինն անցնում էր սահմանը, սիրում էր, որ մարդը չափի զգացողություն ունենա։ Իր սիրելի խոսքերից էին՝ «ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ», և «համբերությունն էլ բաժակ ունի»։ Չխոսկան էր, և երբ իրեն ինչ-որ բան դուր չէր գալիս, կարող էր բառացի չասել այդ մասին, բայց իր տրամադրության փոփոխությունից դա հասկանալի էր դառնում։ Այսքան տարիների մեր համատեղ կյանքի ընթացքում բառացի սիրո խոստովանություն չի արել, բայց իր գործողություններով ցույց է տվել, թե որքան կարևոր է իր համար մեր ընտանիքը»։

Լիլիթն ասում է՝ ծառայության ողջ ընթացքում ամուսինն ամեն անգամ շեշտել է, որ դա է իր գործը։ «Այդ տարիներին նաև զուգահեռ գազի սպասարկման ծառայությունում էր աշխատում։ Բայց միշտ ասում էր՝ սա խանգարում է իմ ծառայությանը, և, ի վերջո, դուրս եկավ այդ աշխատանքից։ «Գազպրոմում» աշխատելու ընթացքում եղել էին դեպքեր, երբ բնակիչներից ոմանք, հիմնականում՝ տարիքով, միայնակ, թոշակառու մարդիկ, չէին կարողացել վճարում կատարել, դրանք կատարել էր Մանուկը։ Ինձ պատմել էր այդ մասին ու ասել՝ չի ուզում, որ որևէ մեկն իմանա իր լավության մասին, քանի որ այդ մարդկանց դա կարող է վիրավորել։ «Ուղղակի քեզ ասում եմ, որ տեղյակ լինես»»։

2020 թ. պատերազմում զոհվում է Լիլիթի քեռու որդին։ Ասում է՝ դրանից հետո Մանուկն ավելի վճռական դարձավ իր գործի մեջ։ Լիլիթը հիշում է Մանուկի խոսքերը. «Հանգստանում եմ, երբ սահմանում եմ լինում։ Աղջիկներիս հետ կարող եմ հեռախոսով էլ խոսել, ինչ պետք լինի, կանեմ իրենց համար, բայց ես պետք է դիրքերում լինեմ»։

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա։ «Աղջկաս Մանուկի ծնողների հետ տեղափոխել էինք Երևան՝ հիվանդանոց։ Կյանքի ու մահվան հարց էր։ Ես էլ հղի էի, սպասում էինք մեր որդուն։ Սեպտեմբերի 12ին՝ գիշերը ժամը մոտավորապես տասին աղջկաս վիճակը կարգավորվեց, Մանուկը տեսազանգով հետևում էր ողջ ընթացքին։ Հետո քնով էի ընկել, աղջիկս արդեն լավ էր, մի քիչ հանգստացել էի։ Գիշերը մեկի կողմերը քնից արթնացրեց մեր հիվանդասենյակի հիվանդներից մեկը՝ զանգիր մեծ աղջկադ, Վարդենիսում պատերազմ է։ Ես աղջկաս չզանգեցի, այլ Մանուկին, բայց չկարողացանք այլևս խոսել: Երբ հիվանդանոց էինք գնում, իսկ Մանուկը դիրքերում էր, խնդրում էի իրեն, որ իջնի դիրքերից, մեր կողքին լինի։ Երբ իմացավ, որ մեր աղջկա վիճակը կարգավորվում է, ասաց. «Եթե Աստված կամենա, կգամ, ձեզ տուն կբերեմ»։ Վերջին շրջանում Մանուկի հետ իմ «կռիվն» այն էր, որ ծառայությունից դուրս գա, տեղափոխվենք Երևան։ Մեկ- երկու անգամ ասել էր, որ դիրքերում լարված է, բայց խնդրել էր ծնողներին ոչինչ չասել։ Հետո խոսակցության թեման փոխում էր՝ մեր դիրքերին ոչինչ չի լինի, մարդկային ուժը չի կարող բարձրանալ։ Երբեմն բաներ էր ասում, որ չէի հասկանում, թե ինչու է ինձ նման մանրամասներ պատմում։ Իրեն ասում էի՝ ինչո՞ւ ես ինձ ասում, թե ինչն ինչից հետո անեմ, միասին ամեն ինչ կանենք։ Իսկ Մանուկն արձագանքում էր՝ պիտի միշտ մեր երեխաների կողքին լինես»։

Մանուկը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Արտանիշի դիրքում։ «Ժամեր շարունակ պայքարել են թշնամու դեմ՝ առանց օգնություն ստանալու։ Մանուկն իր ութ ընկերների հետ հակառակորդին պատճառել է հարյուրավոր կենդանի ուժի կորուստ»։

Մանուկը երեք ամիս անց է միայն տուն «վերադարձել»։ Իսկ հայրիկի «գտնվելուց» մեկ ամիս անց՝ 2023 թ. հունվարի 6-ին, ծնվել է նրանց որդին։ «Երկու աղջիկներս և տղաս են ինձ ուժ տալիս ապրելու, Մանուկին եմ տեսնում ամեն օր ինձ ժպտացող տղայիս աչքերում։ Աղջիկներս անսահման սիրում են եղբորը, կարծես հայրիկի կարոտը նրանից առնեն։ Նրանք թույլ չեն տալիս, որ պարփակվեմ։ Ուզում են իրենց հետ տեղ գնամ, վերջերս ավագ աղջիկս ասաց՝ ինչպես էր իմ պապան սիրում, որ գեղեցիկ հագնվում էիր ու միասին տեղ էինք գնում։ Այս տարիների ընթացքում հասկացել եմ, որ երջանիկ արտաքինի տակ շատերս քողարկում ենք դժբախտությունը։ Չեմ ուզում, որ երեխաներս ինձ հուսահատ տեսնեն, ես նրանց ուժեղ եմ պետք»։

Հ. Գ.- Սերժանտ Մանուկ Կարապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Մեդալներով և շնորհակալագրերով պարգևատրվել է նաև ծառայության ընթացքում։ Հուղարկավորված է Վարդենիսի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մահացու վրաերթ՝ Արարատում․ զոհը կին է12 ժամ ջուր չի լինիԻսրայելի վարչապետը թռել է անհայտ ուղղությամբ՝ երկու կործանիչների ուղեկցությամբՏարածաշրջանը նոր պատերազմի մեջ է, իսկ Փաշինյանը թիթեռ է նկարում Իրանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի վրաՍպերցյանը՝ հավաքականի պատմության ամենաարագ գոլի հեղինակ ՀԷՑ-ը՝ պլանային անջատումների մասինԿտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՎեհափառի դեմ գործընթացը նոր թափ է ստացել․ կազմելու են խմբեր. «Հրապարակ» Այսօր մեկնարկում է ՀՅԴ 28-րդ Գերագույն ժողովը. «Ժողովուրդ» Գեներալ Բաղերին սպանվել է. լուրը հաստատվեց Ռազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալում. «Հրապարակ» Փաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով. «Ժողովուրդ» ՔՊ-ում վճռական են տրամադրված. «Հրապարակ» Փաշինյանի և Պապոյանի հարցում ԿԿՀ-ն համարձակություն չունի․ «Ժողովուրդ» Ինչ է սպասվում Մեղրիում․ առաջ է ընկել Սամվել Բաբայանի նախկին կուսակիցը. «Հրապարակ» Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Մոդիին Իրանը հրապարակել է Իսրայելի միջուկային նախագծերի հետ կապված գաղտնի փաստաթղթերի առաջին խմբաքանակըՆշավանում տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել շանը ԱՄՆ-ում գործարկվել է Թրամփի՝ 5 միլիոն դոլար արժողությամբ «ոսկե քարտի» համար հերթագրման կայքը«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածՌոդենի՝ ավելի քան 100 տարի կորած համարվող քանդակը վաճառվել է շուրջ 1 միլիոն դոլարովԴժnխային իրադարձությունների միջով անցնելով՝ հիմա ստացել ենք շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Լեհաստանի հավաքականի մարզիչը լքեց պաշտոնը՝ Լևանդովսկու հետ կոնֆլիկտից հետո Կիմ Չեն Ընը Պուտինին անվանել է «իր ամենամտերիմ ընկերը» Վաշինգտոնը կառուցողական փոխգործակցության է ձգտում Մոսկվայի հետ՝ ռուս-ուկրաինական hակամարտությունը լուծելու նպատակով. ՌուբիոՄեկ օրվա ընթացքում Լոռիում և Տավուշում պարեկներն արձանագրել են 458 խախտում (տեսանյութ)Քենդալ Ջենները հիացրել է երկրպագուներին անապատի ֆոնին բիկինիով տպավորիչ լուսանկարներով Հայ պատանիները հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմային հաշվարկում շրջանցել են Վրաստանին և Ադրբեջանին՝ զբաղեցնելով առաջին տեղը Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումը Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոնՏրենտ Ալեքսանդր-Արնոլդը պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ Ինչու է Զելենսկին խուսափում քննադատել Թրամփին․ Bild Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիներ են փոխանակվել Տուժածներից մեկը մաhացել էՄաhացել է գեներալ-մայոր Էդուարդ Անդրիկյանը Կիլաուեա հրաբուխը կրկին ժայթքել է՝ մինչև 100 մ բարձրությամբ լավա արտանետելով Ադրբեջանի ոստիկանների կողմից երիտասարդ է սպանվել․ ով է նա 44-ամյա տղամարդը հեծանիվ է գողացել Երևանում հունիսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․ ինչ է լինելու Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Երբ կնշվի Խաչվերացն (Սբխեչ) այս տարիԻնքնաթիռի վթարի հետևանքով մաhացել է առնվազն 110 մարդ«Միլանի» հարձակվողին փորձում են ձեռք բերել 60 միլիոն եվրոյով Հայաստան է ներթափանցել հզոր ջերմային ալիքԳործարկվելու է էլեկտրական շչակՎթար՝ Արագածոտնում․ վիրավnրներ կան«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են ծանր հանցանքի մեղադրանքով հետախուզվողի Տեխնոլոգիական նոր նախագծին վիճակված է չոր նավահանգստի ճակատագիրը Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
Ամենադիտված