Վթար է․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 12-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի Նաիրյան փողոցի 168-189 շենքերի, Խաղաղության, Գրիբոյեդով, Գործարանային, Կոմիտաս, Բաբաջանյան, Սայաթ-Նովա, Սարգիս Սևանեցի և Ֆրանսիական փողոցների ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 11-ին 13:30-22:00-ն կդադարեցվի Ռիգա փողոցի, Կոմիտաս 34/1, 36, 36/2-36/3, 38 զույգ համարի շենքերի, Վահր. Փափազյան 16-16/2 զույգ համարի շենքերի, Գր. Արծրունի 88-92 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: