Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն
ՍՊՈՐՏ
Սկոպիեում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում Հայաստանի հավաքականը դարձել է թիմային չեմպիոն: Մեր հավաքականը հավաքել է 135 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները: Առաջնությանը մասնակցել է 31 երկրի հավաքական:
Հիշեցնենք, որ մեր ըմբիշները նվաճել են երկու ոսկե (Մարատ Աճեմյան, Հայկ Հակոբյան), երկու արծաթե (Մարտին Մանջիկյան, Ջանես Նազարյան) և մեկ բրոնզե (Արարատ Ավետիսյան) մեդալ: Թիմին միավորներ են բերել նաև Վազգեն Մնացականյանը, Ռոման Ուսոյանը, Վահե Հովեյանը և Գոռ Մխիթարյանը:
Ի դեպ ևս մեկ հայզագի մարզիկ է հռչակվել չեմպիոն։ Ոսկե մեդալ է նվաճել չեզոք դրոշի տակ հանդես եկող Սենիկ Վարդանյանը։