Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 14.00-ից 18.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։
«Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ»,-հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։