Վթար՝ Արագածոտնում․ վիրավnրներ կան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:15-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ափնա գյուղի վարչական տարածքում՝ գազալցակայանի հարևանությամբ, բախվել են «Volvo» մակնիշի բեռնատարն ու «Opel» մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտպապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Արպարան» բժշկական կենտրոն:
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում ռաջին բուժօգնություն են ցուցաբերել:
Ըստ նախնական տեղեկութունների՝ «Opel»-ը Վանաձորից դեպի Երևան ընթանալիս է եղել, երբ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ ստեղծել «Volvo»-ի և մյուս տրանսպորտային միջոների վարոդների համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, ու բախման հետևանքով «Opel»-ը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս: