Ինչու է Զելենսկին խուսափում քննադատել Թրամփին․ Bild
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խուսափում է քննադատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում նրանց վիճաբանությունից հետո։ Այսպիսի պնդում է անում Bild-ի լրագրող Փոլ Ռոնցհեյմերը, ով հարցազրույց է վերցրել Զելենսկուց։
Նրա կարծիքով՝ Ուկրաինայի նախագահը հաճախ է երկար մտածում Թրամփի մասին հարցերին պատասխանելուց առաջ։
Bild-ին տված հարցազրույցում Զելենսկին ընդգծել է, որ «Թրամփն ընտրել է իր մարտավարությունը», որը նա չէր ցանկանա դատապարտել։