12 ժամ ջուր չի լինի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում հունիսի 13-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունիսի 13-ին ժամը 09:00-21:00-ն կդադարեցվի Սևան քաղաքի Նաիրյան 168-189 շենքերի, Խաղաղության, Գրիբայեդով, Գործարանային, Կոմիսարներ, Բաբաջանյան, Սայաթ-Նովա, Սարգիս Սևանցու, Ֆրանսիական փողոցների ջրամատակարարումը:
Վթարային ջրանջատում Արարատի մարզում հունիսի 13-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունիսի 13-ին ժամը 09:10- 16:00-ն կդադարեցվի Այգեստան գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: