Իրանը հայտարարել է, որ կշարունակի աշխատել իր միջուկային ծրագրի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանցի գիտնականները կշարունակեն աշխատել խաղաղ միջուկային ծրագրի վրա, ուրբաթ հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդին։
«Մենք կշարունակենք եռանդուն կերպով շարժվել այդ ճանապարհով», -ըստ իրանական լրատվամիջոցների՝ նշել է նա:
Կամալվանդին ընդգծել է, որ Թեհրանը չի հրաժարվում խաղաղ նպատակներով միջուկային էներգիան օգտագործելու իր իրավունքից։
«Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ Իսրայելի գործողությունները չեն սասանել մեր վճռականությունը», -հավելել է նա՝ մեկնաբանելով Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հասցրած հարվածները։
Ավելի վաղ Tasnim գործակալությունը, նախնական տվյալներով, հաղորդել էր, որ իսրայելցի զինվորականներնը Իրանին հարվածների ժամանակ սպանել են առնվազն վեց առաջատար միջուկային ֆիզիկոսի։