Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հորաքրոջս տուն էի եկել, այդ ժամանակ առաջին կուրսի ուսանող էի։ Վարդանն ինձ շատ պատահական տեսել, հավանել էր։ Հետո բոլորի մեջ անընդհատ ինձ էր փնտրել՝ հասկանալու համար, թե ով եմ, բայց ապարդյուն։ Դրանից հետո անցնում է հինգ տարի։ Իր բարեկամները Վարդանին ասում են, որ մի լավ աղջիկ կա, ուզում են ծանոթացնել։ Վարդանն էլ պատասխանում է, որ հինգ տարի առաջ մի աղջիկ է տեսել ու բոլորի մեջ նրան է փնտրում, բայց չի գտնում։ Բարեկամը համառել է՝ այդ աղջիկը ինստիտուտում է սովորում, արի գնանք, կտեսնես, կհավանես՝ լավ, եթե չէ՝ այդ աղջկան ոչինչ չենք ասի։ Վարդանը համաձայնում է և, ինստիտուտի մոտ ինձ տեսնելով, անմիջապես արձագանքում՝ նա իմ տեսած աղջիկն է»,-«Փաստի» հետ զրույցում իր ու Վարդանի ծանոթության օրերն է վերհիշում Նարինեն՝ նրա կինը։

Ամեն ինչ կարծես ֆիլմի նման լինի։ Նույն օրը, ժամանակ չկորցնելով, Վարդանը գնում է Նարինեի տուն, մայրիկին պատմում, թե ինչպես է նրա աղջկան դեռևս հինգ տարի առաջ հանդիպել, և ասում, որ ուզում է կյանքը նրա հետ կապել: Արդյունքում 2003 թվականին նրանք ընտանիք են կազմում։ Ամուսնու մասին խոսելիս Նարինեն նշում է՝ անսպառ հումոր ուներ. «Կենսախինդ էր, իր հետ երբեք չէիր ձանձրանա։ Անգամ կենցաղային փոքրիկ խնդիրներին այնքան հումորով ու թեթև էր վերաբերվում»։

Վարդանը ծնունդով Վարդենիս քաղաքից է։ Սովորել է Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցում։ 1998 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել է Մատաղիսում։ 2000-2002 թթ. սովորել և ավարտել է Ջրվեժի ենթասպաների դպրոցը։ 2002 թվականին ծառայության է անցել ՀՀ ԶՈւ-ում` տանկային գումարտակում։ «Երբ ամուսնացանք, Վարդանը Սոթքի զորամասում էր աշխատում, զինվորական էր։ Հետո մի շրջան նաև մեկնեց արտագնա աշխատանքի՝ Ռուսաստանի Դաշնություն։ Վերադառնալուց հետո կրկին որոշեց անցնել զինվորականի գործին»։ 2020 թ. փետրվարից ծառայել է Քարվաճառում։ Նա նաև «Սև հովազ» ջոկատի անդամ էր։

Հետո սկսվում է 44-օրյա պատերազմը։ Բայց նախքան պատերազմի մասին զրուցելը Նարինեն պատմում է նախապատերազմյան մի քանի դրվագի մասին։ «Մի օր, երբ դեռ դիրքեր չէր բարձրացել, զրուցում էինք։ Ուշադիր ինձ էր նայում։ Այդ օրը խոսեց պատերազմի մասին, այն դեպքում, երբ դրա սկսվելու հավանականության մասին անգամ խոսակցություններ չկային։ Ասաց՝ պատերազմ կլինի, ու ես կզոհվեմ։ Բնականաբար, բարկացա, թե ինչու է նման բաներ ասում։ Իսկ Վարդանը սկսեց զրուցել ինձ հետ. «Մեր երեխաներին լավ կպահես, բայց առաջինը քեզ լավ կնայես, ես էլ վերևից կնայեմ ու ձեզանով կհպարտանամ։ Դու, որպես հերոսի կին, ամեն տեղ բարձր գլխով կքայլես»»։ Այդ օրերին Նարինեն գուցե չի էլ պատկերացրել, թե ինչու է ամուսինը քննարկում այս հարցերը։ Բայց զինվորական լինելով՝ նա թերևս տեսել էր մոտեցող վտանգը։

Պատերազմի սկսվելուց երկու օր առաջ էր Վարդանն իջել դիրքերից։ «Սեպտեմբերի 25-ին տուն եկավ։ Շատ տխուր էր։ Այնքան լավ եմ հիշում այդ օրը։ Պառկեց քնելու, բայց չկարողացավ։ Ինձ ասաց՝ Նարինե՛, պատերազմ է լինելու»։ Իսկ հետո արդեն ամեն ինչ իրար է խառնվում։ Ընկերը զանգահարում է Վարդանին՝ դրությունը լավ չէ, ձեր զորամասը ռմբակոծել են։ Նրանք գնում են Վարդենիսի հոսպիտալ, որտեղ արդեն վիրավորներ կային։ Վարդանը բարձրանում է դիրքեր։ «Դիրքեր բարձրանալուց հետո տասն օր իրենից լուր չունեի։ Իր ընկերոջ կինը զանգեց՝ Նարինե՛, Վարդանն ու ամուսինս վիրավորվել են։ Սկսեցի իրեն փնտրել հիվանդանոցներում, չէի գտնում։ Զանգահարում էի, զանգերին չէր պատասխանում։ Ստիպված զանգեցի ընկերներին, ասացին, որ Վարդանի հետ ամեն ինչ նորմալ է, նա չի վիրավորվել։ Տասն օր հետո խոսեցի Վարդանի հետ։ Ասաց. «Նարինե՛ ջան, շուտ-շուտ չեմ կարող զանգել։ Երբ տեսնում եմ, թե ինչ է լինում 18 տարեկան երեխեքի հետ, չեմ կարող հեռախոսը վերցնել ու տուն զանգել»։ Իրեն խնդրեցի ուղղակի հարմար մի պահ գտնել, զանգել տուն և ասել, որ իր հետ ամեն ինչ կարգին է։ Հետո էլի զանգեր չկային, այդ ընթացքում նորից լուր ստացա, որ Վարդանը թեթև վիրավորում է ստացել։ Բնական է՝ անհանգստացա և անգամ հիվանդանոցում հայտնվեցի։ Կարծես զգալով ինչոր բան՝ այդ օրը Վարդանը զանգեց։ Աղջիկս հայրիկին պատմել էր, որ հիվանդանոցում եմ հայտնվել։ Զրուցեցինք, ասաց. «Այստեղ եմ իմ ընտանիքի համար, դու պետք է լավ լինես, որ ես էլ լավ լինեմ»։ Եվ խոստացավ ամեն օր զանգել»։

Վարդանի վերջին զանգը եղել է հոկտեմբերի 19-ին։ «Առավոտյան զրուցել ենք։ Ինձ ասաց՝ ուզում եմ միայն քո ձայնը լսել։ Երկար խոսեցինք, մի երկու բառ էլ աղջկաս հետ փոխանակեց։ Հեռախոսն անջատելուն պես մի մրմուռ զգացի, կարծես սիրտս պոկվեր։ Վարդանին զանգեցի, որ ձայնը նորից լսեի, բայց նրա համարն անհասանելի էր»։

Վարդանն անմահացել է հոկտեմբերի 19-ին ԱԹՍ-ի հարվածից «Բազեներ» կոչվող դիրքում։ Զինակից ընկերների պատմելով՝ պատերազմի օրերին նա եղել է տարբեր դիրքերում։ «Կոնկրետ «Բազեներ» դիրքն ամեն օր ռմբակոծության տակ է եղել։ Վարդանին առաջարկել են դիրքը փոխել, բայց նա հրաժարվել է՝ ես փոխեմ, մյուսը փոխի, բա ո՞վ պիտի մնա այս դիրքում։ Այդ ամբողջ օրն իրենց դիրքը ռմբակոծել են, բայց զոհված տղաներին կարողացել են հենց նույն օրը դուրս բերել։ Վարդանի մարմինը մեզ փակ են փոխանցել, չեմ կարողացել իրեն հրաժեշտ տալ»։ Նարինեն ասում է՝ ամուսինն այնքան էր սիրում կյանքը, որ երբ ինքը լսեց Վարդանի զոհվելու լուրը, ուղղակի չէր հավատում. «Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել։ Բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել։ Վարդանս ապացուցեց, որ հայրենիքի հանդեպ սերը ոչ միայն զգացողություն է, այլև գործողություն»։

Ապրելու ուժի մասին։ «Վարդանի կորուստը շատ մեծ է։ Ամեն անգամ ինձ կարոտի զգացումն է պարուրում։ Մեր պատշգամբից երևում է այն սարը, որտեղ պատերազմն էր։ Հիմա չեմ կարողանում հաճախ պատշգամբ դուրս գալ։ Ամեն օր արթնանալիս առաջին զգացումը, որ ունենում եմ, ափսոսանքն է։ Ափսոսում եմ, որ չի տեսնում, թե ինչպես են մեր երեխաները մեծանում։ Ես պարտավոր եմ ուժեղ լինել հանուն մեր երեխաների, և այն, ինչ միասին որոշել էինք անել նրանց համար, հիմա ես, թեկուզ միայնակ, բայց պետք է անեմ։ Վարդանն ինձ սովորեցրեց ուժեղ լինել։ Զգում եմ իր ներկայությունը, այն ուժը, որը նա ուներ, կարծես ինձ է փոխանցվել։ Իմ կյանքի շարժիչ ուժը երեխաներս են։ Նրանք էլ իրենց հերթին են ամեն օր փորձում արժանի լինել իրենց հերոս հայրիկի անվանը։ Երբ որևէ հաջողություն են ունենում, գնում ենք Վարդանի մոտ ու նրան պատմում այդ մասին։ Դա է հիմա մեզ ապրեցնում»։

Հ. Գ. - Պայմանագրային զինծառայող, ենթասպա Վարդան Թադևոսյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբել յանական, «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալներով։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից։ Հուղարկավորված է Վարդենիսի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասինԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել Իրանի թուլացումն ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը «Արարատ-Արմենիան» բրազիլացի նորեկ ունի Հենրիխ Մխիթարյանի իրանցի թիմակիցն Իսրայելի օդային հարվածների պատճառով չի կարողացել ակումբի հետ ԱՄՆ մեկնել Եգիպտոսի երկնքում լուսարձակող օբյեկտներ են նկատվել ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհինՄեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի աշխատանքը Սըր Դեյվիդ Բեքհեմ․ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին աստղը կոչում է ստացել Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ ԱրաբկիրումՈվքեր են Իսրայելի պաշտպանության բանակի կողմից uպանված իրանցի գիտնականները Հռոմի պապ Լեո XIV-ը դիմել է Իրանին և Իսրայելին Իսրայելը կրկին հարվածել է Թավրիզին Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրևՆախնական տվյալով, Իսրայելում հայերի շրջանում տուժածներ չկան Հունիսի 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին գազ չի լինելու Պլանային անջատումներ՝ հունիսի 16-ինԻրանը հայտնում է 78 զոհի մասինՏնային կալանք ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ.Դատարանի որոշում Շարունակվում են չեղարկվել դեպի Հայաստան չվերթներըԻրանը մտադիր է հարվածել ԱՄՆ ռազմաբազաներինՄխիթարյանը և ամերիկյան ֆուտբոլի աստղ Քեմերոն Դիքերը փոխանակվել են մարզաշապիկներովՆավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Մի sms էլ «Շիշ բռնողը» կստանաԻնչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համարՄերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Երևան-Սևան մայրուղում ավտոբուս է այրվումՄոսկվան սպասում է, որ Ադրբեջանը կճանաչի Ռուսաստանի նոր շրջանները Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ ՍրբազանՎիրավորներից մեկը երեխա է․ մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած վթարիցԱռանց խաչի. Հայաստանը խրվում է եկեղեցական պառակտման ու ռեֆորմաացիայի մեջ Վերջնագիր հայկական ձևով. Նիկոլ Փաշինյանը դատապարտել է կաթողիկոսին նա էլ պատասխանել է«Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Բարձր փոխարժեք՝ ռուբլու շուկայումԻնչ է ասում Փաշինյանը Ռուսաստանի մասին և ինչպես է դա համընկնում Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության տվյալների հետ
Ամենադիտված