Զոհեր, 70-ից ավել վիրավորներ․ իրավիճակը՝ Իսրայելում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Առնվազն 4 մարդ մահացել է, իսկ առնվազն 70-ը՝ վիրավորվել Իսրայելի վրա Իրանի հրթիռային չորս հարվածների հետևանքով, գրել են ԶԼՄ-ները։
Գիշերը Իրանը չորս հարձակում է իրականացրել, ներառյալ՝ Թել Ավիվի և Երուսաղեմի վրա։ Իրանի ԻՀՊԿ հրամանատար Ահմադ Վահիդին հայտնել է 150 թիրախի մասին։
Հարվածներ են հասցվել Նեւատիմ և Օվդա ավիաբազաներին, որտեղ տեղակայված են եղել F-35, F-16 և F-15 կործանիչներ, տանկերներ և տրանսպորտային ինքնաթիռներ։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հրթիռներից մի քանիսը խոցել է։
Հարված է հասցվել Իսրայելի զինված ուժերի և ՊՆ-ի կողմից օգտագործվող շենքերի խմբի։ Թեհրանը հայտնել է 2 իսրայելական F-35 կործանիչների ոչնչացման մասին։
Թեհրանի վրա մի քանի պատասխան հարվածներ են եղել։ Հարված է հասցվել Մեհրաբադ օդանավակայանին։ Պայթյուն է եղել Համադան քաղաքում, որտեղ ավիաբազա կա։
Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածել Իրանում թիրախներին։